Հա

Համայնք

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 11:20

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Մարտի 28-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Սմբատ Յակոբեանին:

«alikonline.ir» - Մարտի 28-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Սմբատ Յակոբեանին: Այս մասին տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի հանրային կապը: 

Պրն. Յակոբեանը եկել էր շնորհակալութիւն յայտնելու Սրբազան Հօրը, «Էսփինաս» հիւրանոցում «Յակոբեան» առեւտրա-արդիւնաբերական հաստատութեան նոր վաճառասրահի պաշտօնական բացմանն ներկայ գտնւելու եւ բացումը կատարելու համար: 

Այդ առիթով, պրն. Յակոբեանն իր խորին երախտագիտութիւնը յայտնեց Առաջնորդ սրբազանին եւ արեւշատ օրեր, քաջառողջութիւն եւ համբերութիւն մաղթեց նրան: 

Սրբազան Հայրն էլ իր հերթին աստւածային օրհնութեամբ նորանոր յաջողութիւններ մաղթեց պրն. Յակոբեանին եւ հայցեց Աստծու պաշպանութիւնն ու հովանին: 

Հանդիպումը առիթ եղաւ նաեւ խօսելու զանազան հարցերի եւ յատկապէս համայնքին յուզող երեւոյթների մասին:

Յարակից Հրապարակումներ

  • 60 ամեայ «Թունեան»-ում հնչեց նոր ուսումնական տարւայ առաջին զանգը
    60 ամեայ «Թունեան»-ում հնչեց նոր ուսումնական տարւայ առաջին զանգը

    Այսօր Իրանում մեկնարկեց նոր ուսումնական տարին որն նշում են միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ, որոնք սկսել են ուսումնական 2017-2018 թւականը:

    Այս տարի Թեհրանի հայոց թեմում դպրոցներ են յաճախելու աւելի քան 2500 աշակերտ-աշակերտուհիներ: 

  • Սրբազան Հօր պատգամը՝ դպրոցական տարեմուտի առիթով
    Սրբազան Հօր պատգամը՝ դպրոցական տարեմուտի առիթով

    Շատ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

    Բարի գալուստ եմ ասում բոլորիդ եւ յաջողութիւն ցանկանում ձեզ: Այսօր դպրոցական տարեշրջանի առաջին օրն է. վստահ եմ, որ շատերդ ուրախութեամբ էք եկել. իսկ տարրական դպրոցի առաջին դասարանի աշակերտները նոր են միանում միւս դասարանցիներին, հետեւաբար հիները նորերին տիրութիւն պէտք է անեն, որովհետեւ մենք բոլորս որպէս հայ դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ մի ընտանիքի ենք պատկանում եւ այդ ընտանիքը մեր ժողովուրդն է:

  • Սուրբ եւ անմահ պատարագ Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում
    Սուրբ եւ անմահ պատարագ Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում

    Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու գմբէթի եւ այլ մասերի վերանորոգութիւնների փուլն աւարտւեց: Սոյն առիթով, ուրբաթ 15 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան, նոյն եկեղեցում սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի։

  • Իրան-Հայաստան առեւտրական պալատի նորընտիր տնօրէնն ու նրա գործակիցները այցելեցին Սրբազան Հօրը
    Իրան-Հայաստան առեւտրական պալատի նորընտիր տնօրէնն ու նրա գործակիցները այցելեցին Սրբազան Հօրը

    Սեպտեմբերի 13-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Հայաստան առեւտրական պալատի նորընտիր տնօրէն Հերւիկ Եարիջանեանն ու նրա գործակիցներ Համլետ Եարիջանեան, Նարբէ Նազարեան եւ Էդիկ Վարդանեանին։

  • Հանդիպումներ Սրբազան Հօր հետ
    Հանդիպումներ Սրբազան Հօր հետ

    Սեպտեմբերի 13-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Աւստրալիայից Հենրիէթ Անդրէասեանին:

    Այնուհետ Սրբազան Հայրը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանութեան մշակոյթի կցորդ Սահակ Եղիազարեանին եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։