Հա

Համայնք

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 11:00

Արեւագալի արարողութիւն Սրբոց Վարդանանց եկեղեցում

Մարտի 21-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւն, նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանի, բոլոր քահանայ հայրերի եւ հաւատացեալ ժողովրդի:

«alikonline.ir» - Մարտի 21-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւն, նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանի, բոլոր քահանայ հայրերի եւ հաւատացեալ ժողովրդի: Այս մասին տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի հանրային կապը: 

12-րդ դարի Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի գրած ու յօրինած շարականները յաջորդաբար երգւելով՝ իւրայատուկ մի մթնոլորտ էր ստեղծում եկեղեցում, ուր բոլոր ներկաները կամայ-ակամայ երախտագիտական հոգով Աստծուն փառք էին տալիս ու շնորհակալութիւն յայտնում նրան՝ մարդկանց վրայ հեղած բազում եւ անհամար բաիքների եւ օրհնութիւնների համար, յատկապէս՝ կեանքին, առաւօտեան լոյսին, Աստւածային ճշմարիտ լոյսին՝ Քրիստոսին ինչպէս նաեւ Ճանապարհին ու Ճշմարտութեան, որով հաւատացեալն ընթանալով, մուտք է գործելու յաւիտենականութիւն եւ անվախճան կեանք: 

Մանասէ թագաւորի ապաշխարութեան, հաւաքական զղջումի ու խոստովանութեան աղօթքների ընթերցումից եւ  հոգեցունց Տէր ողորմեայ երգից յետոյ, օրւայ առիթով քարոզեց Տ. Մակար եպս. Աշգարեանը: 

Սրբազան Հայրը խօսեց Միջինքի դաստիարակիչ եւ հոգեւոր առումով մարդս եւ այս պարագային հաւատացեալը զգաստացնելու, քաջալերելու, գիտակցութեան հրաւիրելու եւ վերանորոգման ճամբով անհրաժեշտօրէն իր կեանքի միջինքն ապրելու, լիարժէք փոփոխութիւն ունենալու եւ փորձարկելու յոյժ կենսական դերակատարութեան մասին՝ հրաւիրելով ներկաներին, որ անպայման իրենց անձը ինքնաքննութեան ենթարկելով՝ Աստւածաշնչական ու մեր եկեղեցու եւ ազգի հերոսների ու դէմքերի նման իրենք էլ իրենց կեանքի միջինքն ապրեն, որպէսզի կարողանան արժեւորելով ու ի կատար անելով իրենց կեանքը՝ մուտք գործել դէպի յաւիտենական կեանք ու երկնային արքայութիւն: 

Արարողութեանը ներկայ էր նաեւ Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանը: 

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Սրբոց Վարդանանց եկեղեցու խորհուրդը, խորհրդի ժողովասրահում հիւրասիրեց Առաջնորդ արբազան Հօրը եւ քահանայ հայրերին:

Յարակից Հրապարակումներ

  • Աղօթք եւ օրհնութիւն Ս. Սարգիս եկեղեցում
    Աղօթք եւ օրհնութիւն Ս. Սարգիս եկեղեցում

    Յուլիսի 20-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան պարի անսամբլի անդամները, նախքան իրենց դէպի Հայաստան եւ Վրաստան ուղեւորութիւնն իրենց պատասխանատուների հետ միասին ներկայ գտնւեցին Ս. Սարգիս առաջնորդանիստ Մայր եկեղեցում՝ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի աղօթքն ու օրհնութիւնն ստանալու համար: 

  • Հանդիպում Թեհրանի ուսումնա-դաստիարակչական գերատեսչութեան տնօրինութեան հետ
    Հանդիպում Թեհրանի ուսումնա-դաստիարակչական գերատեսչութեան տնօրինութեան հետ

    Յուլիսի 5-ին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի ուսումնա-դաստիարակչական գերատեսչութեան տնօրինութեան հետ: 

  • Ուխտագնացութիւն Սրբոց Թարգմանչացն՝ Ս. Սահակայ եւ Ս. Մեսրոպայ տօների առիթով
    Ուխտագնացութիւն Սրբոց Թարգմանչացն՝ Ս. Սահակայ եւ Ս. Մեսրոպայ տօների առիթով

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի նշւեց յուլիսի 6-7-ին։ 

    Այդ առիթով թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի յուլիսի 6-ի առաւօտեան ժամանեց Արաք։

  • Հանդիպում եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Յուլիսի 5-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։ Հանդիպման ներկայ էր նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու Շաքէ Եղիայեանը, որը միաժամանակ կապն է Եկեղեցական խորհուրդների հետ։

  • Հայրերի տօնը՝ Թեհրանում
    Հայրերի տօնը՝ Թեհրանում

    Տարիներ առաջ, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան գեղեցիկ մտայղացումն ունեցաւ, առ ի գնահատանք մեր հայ հայրերի կոչումին, առաքելութեան եւ ծառայութեան, Ս. Մեծն Ներսէս Պարթեւ Հայրապետի տօնը Թեհրանի թեմում հռչակելու իբրեւ հայ հայրերի օր եւ տօն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։