Հա

Համայնք

04/04/2017

Արեւագալի արարողութիւն Ս. Մինաս եկեղեցում

Մարտի 28-ին, Ս. Մինաս եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանի, քահանայ հայրերի եւ հաւատացեալ ժողովրդի:

«alikonline.ir» - Մարտի 28-ին, Ս. Մինաս եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանի, քահանայ հայրերի եւ հաւատացեալ ժողովրդի: Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր քարոզում խօսեց Քրիստոսի զոյգ աշխարհ գալուստների մասին, միէկըորպէս մարդացեղ փրկիչ՝ փրկելու համար մարդկութիւնը եւ իր թագաւորութինը հաստատելու նրանց սրտում, եւ երկրոդ գալուստը՝ որը ժամանակների վախճանին է լինելու: Նա գալու է որպէս դատաւոր, դատելու համար մարդկութեանը եւ արդար դատաստան կատարելու:

Սրբազան Հայրն իր քարոզի վերջում ասաց. «Երբ մենք 40-օրեայ Պահոց շրջանն ենք ապրում, Բուն բարեկենդանից սկսեալ մինչեւ Ճրագալոյց, մեր մտածումները կենտրոնացնում ենք աղօթքի, ապաշխարութեան, խոստովանութեան եւ Աստծու ողորմածութեան վրայ, այն խոր համոզումով եւ հաւատքով, որ մենք նրան պիտի արժանանք, արժանի լինելով Քրիստոսի հրաշափառ յարութեան»:

Արեւագալի ժամերգութեան աւարտին, Ս. Մինաս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, համեստ պասի հիւրասիրութիւն էր պատրաստել Սրբազան Հայրերի եւ քահանաների համար:

կապւած լուրեր

  • Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով
    Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով

    Ապրիլ ամիսը ազգերի եւ ժողովուրդների կեանքում, իր գարնանաբոյր զեփիւռով, աստիճանաբար կանաչազարդւող բնութեամբ նոր ու զւարթ կեանքի աւետիսով ողողում է բնութիւնն ու մարդկային կեանքը ընդհանրապէս։

    Դժբախտաբար, մեզ հայերիս համար Ապրիլը սարսուռ, հալածական կեանք, ջարդ ու սպանութիւն եւ հայրենազրկում յիշեցնող ամիս է. ամիս, որի յիշատակումն իսկ հայ մարդուն, ակամայ յիշեցնում է իր նախահայրերի դժոխային կեանքը Ցեղասպանութեան ահաւոր տարիներին, այլեւ աւերակութիւնն ու քանդումը իր հայրենիքի։

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին
    Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

    Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։