Հա

Համայնք

Չորեքշաբթի, 05 Ապրիլի 2017 09:30

Յիշատակ Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանաց եւ մուտն ի Վիրապն

Ապրիլի 1-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սրբերից եւ երկրորդ լուսաւորիչ՝ Ս. Գրիգոր Պարթեւ Հայրապետի չարչարանքների եւ Խոր Վիրապ մտնելու յիշատակի տօնն էր:

«alikonline.ir» - Ապրիլի 1-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սրբերից եւ երկրորդ լուսաւորիչ՝ Ս. Գրիգոր Պարթեւ Հայրապետի չարչարանքների եւ Խոր Վիրապ մտնելու յիշատակի տօնն էր: Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Նոյն օրը ողջ հայութիւնը Հայաստանում եւ Սփիւռքում մեծ շուքով եւ ուրախութեամբ տօնեց այդ տօնը, որը նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի ուխտի օրն էր. որտեղ հազարաւոր հայորդիներ եւ հաւատացեալներ ներկայ գտնւեցին պատարագին եւ մասնակցեցին հանդիսաւոր թափօրին: Նրանք թափօրի ընթացքին Վեհափառ Հայրապետի, սրբազան եւ միաբան հայրերի ձեռքերում բռնւած բազում սրբերի մասունքներով օրհնւեցին եւ ստացան իրենց սրտի խնդրանքներն ու կարիքները: Սրբերի մասունքներից գլխաւորներն էին՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի Աջը, Ս. Նիկողայոս եւ Ս. Սեղպեստրոս հայրապետների մասունքները, ինչպէս նաեւ Ս. Յովհաննէս Մկրտչի, Ս. Յակոբի, Ս. Յովհաննէս Ոսկեբերանի եւ բազում այլ սրբերի մասունքներ: 

Այս ուրախ եւ օրհնեալ տօնի, ինչպէս նաեւ Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով, նոյն եկեղեցում տեղի ունեցաւ եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագ ձեռամբ՝ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանի:

Եկեղեցական արարողութեան ներկայ էին քահանայ հայրերը, թաղամասի պատգամաւորները, միութիւնների եւ մարմինների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ՝ եկեղեցիների եկեղեցական խորհուրներն ու հաւատացեալ ժողովուրդը:

Սրբազան Հայրն օրւայ աւետարանական հատւածից մեկնելով՝ իր քարոզում անդրադարձաւ գլխաւոր երեք պայմանների մասին, որոնք անհրաժեշտաբար լրացւելու են իւրաքանչիւր հաւատացեալի եւ Քրիստոսի ճշմարիտ աշակերտողի կողմից. դրանք են՝ ուրանալ անձը, վերցնել իր խաչը եւ հետեւել Քրիստոսին: Պատարագիչ Սրբազան Հայրը Յիսուս Քրիստոսի, առաքեալների եւ յատկապէս Պօղոս Առաքեալի կեանքի եւ գործունէութեան միջից վեր բերեց իսկական քրիստոնեայի կերպարը եւ այն զուգորդեց հայ եկեղեցու եւ ազգի մեծագոյն սրբի՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի անձին, կեանքին, զոհողութեան, ինքնուրացութեան եւ գործունէութեանը, ով իբրեւ ճշմարիտ Քրիստոսի աշակերտողի եւ հետեւողի ուրացաւ իր անձը, վերցրեց իր խաչը ամենայն համբերութեամբ եւ հետեւեց Քրիստոսին: Եւ նրա կամաւոր յանձնառութեան իբրեւ արդիւնք փոխակերպւեց, լուսազարդւեց եւ կենսաւորւեց Հայաստան Աշխարհն ու հայի կեանքը՝ նրա անշահախնդիր եւ անսակարգ ծառայութեամբ ի փառս Աստծոյ, ի բարօրութիւն հայ ժողովրդի եւ ի հզօրացումն Հայաստան աշխարհի:

Յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերար հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի, ինչպէս նաեւ հանգուցեալ բարերարներ՝ Ալբերտ Քոչարեանի եւ Թադէոս Եարիջանեանի ու համայն Քոչարեան եւ Եարիջանեան ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Յետ արարողութեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհուրդը,  տօնի ուրախ առիթով պաշտօնական ճաշկերոյթով պատւեց Սրբազան Հօրն ու քահանայ հայրերին եւ ներկայ հիւրերին:

Յարակից Հրապարակումներ

  • Ուխտագնացութիւն Սրբոց Թարգմանչացն՝ Ս. Սահակայ եւ Ս. Մեսրոպայ տօների առիթով
    Ուխտագնացութիւն Սրբոց Թարգմանչացն՝ Ս. Սահակայ եւ Ս. Մեսրոպայ տօների առիթով

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի նշւեց յուլիսի 6-7-ին։ 

    Այդ առիթով թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի յուլիսի 6-ի առաւօտեան ժամանեց Արաք։

  • Հայրերի տօնը՝ Թեհրանում
    Հայրերի տօնը՝ Թեհրանում

    Տարիներ առաջ, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան գեղեցիկ մտայղացումն ունեցաւ, առ ի գնահատանք մեր հայ հայրերի կոչումին, առաքելութեան եւ ծառայութեան, Ս. Մեծն Ներսէս Պարթեւ Հայրապետի տօնը Թեհրանի թեմում հռչակելու իբրեւ հայ հայրերի օր եւ տօն:

  • Սրբոց Հռիփսիմեանց տօնը Ղազւինում
    Սրբոց Հռիփսիմեանց տօնը Ղազւինում

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հաւատքի մեծագոյն վկայուհիներից եւ նահատակներից՝ Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը այս տարի էլ հանդիսաւորապէս յիշատակւեց ու տօնւեց Ղազւին քաղաքի Ս. Հռիփսիմէի անունը կրող եկեղեցում:

  • Հանդիպում դպրոցական աշակերտների ծնողների հետ
    Հանդիպում դպրոցական աշակերտների ծնողների հետ

    Սրբազան Հայրը իր հանդիպումներին խօսեց ընդհանրապէս աշակերտների յարաբերական կեանքում բացայայտ նշմարելի որոշ մտահոգիչ երեւոյթների մասին, այն՝ ինչ վերաբերում է ծնող-զաւակ, աշակերտ-ուսուցիչ, աշակերտ-պատասխանատու, աշակերտ-հոգեւոր իշխանութիւն, աշակերտ-աշակերտ եւ աշակերտ-սեփական իրերի (անձնական թէ ուրիշի պատկանող) նկատմամբ ունենալիք յարգանքի եւ սիրոյ պակասի եւ յաճախ դրանց չգոյութեան մասին, ու դրանց ծնունդ տւող պատճառների եւ ազդակների մասին ինչպէս նաեւ, երեւոյթը դարմանելու կարելիութեանց մասին:

  • Հանրապետական մաղթանք Մայիս 28-ի առիթով
    Հանրապետական մաղթանք Մայիս 28-ի առիթով

    Հայաստանի Հանրապետութեան հիմնադրամն 99-րդ տարեդարձի առիթով երէկ՝ մայիսի 26-ի առաւօտեան Թեհրանի Հայ առաքելական եկեղեցիներում մատուցւել է Հանրապետական մաղթանք, ապա հոգեհանգստեան արարողութիւն 1918 թւականին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի եւ այլ ճակատամարտերում իրենց կեանքը նւիրաբերած հայազգի մարտիկների հոգիների խաղաղութեան համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։