Հա

Համայնք

Չորեքշաբթի, 05 Ապրիլի 2017 09:50

Երուսաղէմի եւ Միջին Արեւելքի Անգլիքան եկեղեցու պետի այցը առաջնորդ Սրբազանին

Ապրիլի 4-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Երուսաղէմի եւ Միջին Արեւելքի Անգլիքան եկեղեցու պետ Տ. Մունիր Անիս արքեպիսկոպոսին, ընկերակցութեամբ Իրանի նորանշանակ Անգլիքան եկեղեցու հովիւ դոկտ. Ալբերտ Վալտերի եւ համայնքի ներկայացուցիչների։

«alikonline.ir» - Ապրիլի 4-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Երուսաղէմի եւ Միջին Արեւելքի Անգլիքան եկեղեցու պետ Տ. Մունիր Անիս արքեպիսկոպոսին, ընկերակցութեամբ Իրանի նորանշանակ Անգլիքան եկեղեցու հովիւ դոկտ. Ալբերտ Վալտերի եւ համայնքի ներկայացուցիչների։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Մունիր արքեպիսկոպոսը Թեհրան էր ժամանել ընկերակցութեամբ դոկտ. Ալբերտ Վալտերի, որպէսզի պատկան մարմիններին եւ Անգլիքան համայնքին ներկայացնէր դոկտ. Ալպերտին, որպէս գլխաւոր թեկնածու։

Յայտնենք, որ առաջնորդ Սրբազանը աւելի քան երեք տասնամեակներից ի վեր ճանաչում է Մունիր արքեպիսկոպոսին եւ միասին ունեցել են երկար տարիների ժողովական համատեղ կեանք։

Հանդիպման աւարտին Մունիր արքեպիսկոպոսը խնդրեց, որ Սրբազան Հայրը օրհնի նրանց։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։