Հա

Համայնք

Հինգշաբթի, 06 Ապրիլի 2017 10:10

Արեւագալի արարողութիւն Ս. Աստւածածին եկեղեցում

Ապրիլի 4-ին, Մեծ Պահքի 6-րդ շաբաթւան, Ս. Աստւածածին եկեղեցում կատարւեց Արեւագալի ժամերգութիւն, որին ներկայ էին թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, քահանայ հայրերն ու հաւատացեալ ժողովրդը:

«alikonline.ir» - Ապրիլի 4-ին, Մեծ Պահքի 6-րդ շաբաթւան, Ս. Աստւածածին եկեղեցում կատարւեց Արեւագալի ժամերգութիւն, որին ներկայ էին թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, քահանայ հայրերն ու հաւատացեալ ժողովրդը: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր քարոզում նշեց, որ փրկիչը, ապաւէնը եւ յոյսն այն երեք գեղեցիկ բառերն են, որոնցով Դաւիթ Մարգարէն դիմում է Աստծուն, եւ սրանցից ամէն մի բառը մի աշխարհ է, որը մեր սիրտն ու հոգին կապում է մեր երկնաւոր Հօրը:

Սրբազան Հայրը յիշեցնելով, որ արդէն մօտենում ենք Աւագ շաբաթւան ասաց. «Արդէն մօտենում ենք Քրիստոսի եկեղեցու կեանքում ամենանւիրական օրերին, ամենասուրբ շաբաթւան, որի արարողութիւնները, շարականներն ու աղօթքները բոլորն էլ մեզ մէկ բան են յիշեցնում, որ մենք որպէս Աստծու ստեղծածներ, մեր մեղանչական կեանքով հեռացել ենք Աստծուց և հիմա եկել է պահը, որպէսզի ինքնամփոփ և անկեղծ զղջումով մենք  կատարենք դէպի Աստւած, դէպի Քրիստոս, արժանանալու համար նաև իր հրաշափառ յարութեան»:

Արեւագալ ժամերգութեան աւարտին, Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, համեստ պասի հիւրասիրութիւն էր պատրաստել Սրբազան Հօր եւ քահանաների համար:

Յարակից Հրապարակումներ

  • Ապրել ու գործել հեռանկարով մեր նահատակների կտակի իրագործման
    Ապրել ու գործել հեռանկարով մեր նահատակների կտակի իրագործման

    Ցեղասպանութեան սահմռկեցուցիչ ու սարսափազդու փոթորիկի միջից անցնելով հայ ժողովուրդը, այսօր 102 տարիներ յետոյ, որեւէ մի ժամանակից աւելի գիտակցում է ահաւորութիւնը այդ Ցեղասպանութեան, որ ոչ միայն իր հայրենի բնօրրանից արմատախիլ արեց մի շինարար ու ստեղծագործ ժողովուրդ, այլեւ բռնագրաւեց իր պատմական հայրենիքի մեծ մասը, նրան դարձնելով գաղթական ու անհայրենիք:

  • Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան
    Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան

    Ապրիլի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի առեւտրա-արդիւնաբերական պալատի Փարիզի ներկայացուցչութեան նախագահ եւ Փարիզի հայկական Ռադիոյի տնօրէն Վարդան Գաբրիէլեանին ու Վալենտինա Յակոբեանին:

  • Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, ապրիլի 15-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:

  • Սեպուհ արք. Սարգսեանը ցաւակցել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին
    Սեպուհ արք. Սարգսեանը ցաւակցել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը Արեւելեան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին:

  • Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի յանձնախմբի ատենապետի այցը՝ Սրբազան Հօրը
    Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի յանձնախմբի ատենապետի այցը՝ Սրբազան Հօրը

    Ապրիլի 18-ին Սրբազան Հայրն ընդունեց Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ Ալէքս Կարապետեանին, որին ընկերակցում էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կապ Հարմիկ Աւետեանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։