Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %06 %326 %2017 %11:%Ապր

Միջին Արեւելքի Հայ Աւետարանական եկեղեցիների միութեան խորհրդի նախագահին այցը ազգային առաջնորդարան

Ապրիլի 5-ին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Միջին Արեւելքի Հայ Աւետարանական եկեղեցիների միութեան խորհրդի նախագահ վերապատւելի Մկրտիչ Գարակէօզեանն ու վերապատւելիներ Սերգէյ Շահվերդեան, Միշէլ Աղամալեան եւ Սելիմ Սապանճին։

«alikonline.ir» - Ապրիլի 5-ին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Միջին Արեւելքի Հայ Աւետարանական եկեղեցիների միութեան խորհրդի նախագահ վերապատւելի Մկրտիչ Գարակէօզեանն ու վերապատւելիներ Սերգէյ Շահվերդեան, Միշէլ Աղամալեան եւ Սելիմ Սապանճին։ Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Վերապատւելի Գարակէօզեանը Թեհրան է եկել նախագահելու համար Վազրիկ ՍաՖարեանի վերապատւելի ձեռնադրութեան արարողութիւնը։ 

Սրբազան հայրը, որ երկար տարիներից ի վեր բարեկամական յարաբերութեամբ կապւած է վերապատւելի Գարակէօզեանին, ջերմօրէն ողջունեց իր հիւրերին եւ բարի կեցութիւն մաղթեց նրանց։ Այնուհետ բարեկամական զրոյցի ընթացքում հիմնականում քննարկւեց միջեկեղեցական յարաբերութիւններն ու Իրանի Իսլամական Հանրապետութեան ղեկավարութեան լայնախոհ ու բարեկամական վերաբերմունքը։ 

Ընդունելութեան ընթացքում հիւրերին միացան հիւրաբար Թեհրան գտնւող Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբաններ՝ Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանն ու Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը եւ առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը։

اخبار مرتبط

  • Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով
    Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով

    Ապրիլ ամիսը ազգերի եւ ժողովուրդների կեանքում, իր գարնանաբոյր զեփիւռով, աստիճանաբար կանաչազարդւող բնութեամբ նոր ու զւարթ կեանքի աւետիսով ողողում է բնութիւնն ու մարդկային կեանքը ընդհանրապէս։

    Դժբախտաբար, մեզ հայերիս համար Ապրիլը սարսուռ, հալածական կեանք, ջարդ ու սպանութիւն եւ հայրենազրկում յիշեցնող ամիս է. ամիս, որի յիշատակումն իսկ հայ մարդուն, ակամայ յիշեցնում է իր նախահայրերի դժոխային կեանքը Ցեղասպանութեան ահաւոր տարիներին, այլեւ աւերակութիւնն ու քանդումը իր հայրենիքի։

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին
    Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

    Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։