Հա

Համայնք

Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 10:00

Հանդիսաւոր ս. պատարագ Տեառն մերոց Յիսուսի Քրիստոսի գալստեան տօնի առիթով

Ապրիլի 9-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի առիթով:

«alikonline.ir» - Ապրիլի 9-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի առիթով: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Պատարագի ընթացքում նաեւ կատարւեց հոգեւորականներից, մանուկներից ու Հաւատացեալ ժողովրդից բաղկացած ու կազմւած խորհրդանշական թափօրը: Տօնական մթնոլորտը տիրում էր ամենուրէք: խուռներամ բազմութեամբ մեր ժողովրդի զաւակները ողողել էին եկեղեցիներն ու նրանց բակերը: Որոշ եկեղեցներում թափօրը կատարւեց եկեղեցու շրջափակում իսկ այլ եկեղեցիներում էլ եկեղեցուց դուրս՝ թաղամասում: 

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ ցերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում՝ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ գերշ. Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը եւ Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը: 

Պատարագի աւարտին Ս. Սարգիս մայր եկեղեցուց երգեցիկ խմբի, երեխաների ու ծնողների ընկերակցութեամբ՝ թափօրով առաջնորդ Սրբազան Հայրը առաջնորդւեց դէպի առաջնորդարանի դահլիճ, որտեղ իր հայրական գնահատանքի եւ օրհնութեան խօսքն ուղղեց մանուկներին եւ նրանց ծնողներին, քաջալերեց եւ իր ուրախութիւնը յայտնեց նրանց մասնակցութեան համար: 

Նոյն օր երեկոյեան նոյնպէս բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ մեր եկեղեցու իւրայատուկ Դռնբացէքի արարողութիւնը: Սոյն արարողութիւնը իր մէջ պատկերում է Քրիստոսի երկրորդ գալուստով տեղի ունենալիք ահաւոր ու սարսափազդու վերջին դատաստանը, մեղաւորների դատապարտումը եւ արդարների ու սուրբերի յաւիտենական ու երկնային արքայութեան երանական վայելքը:

Յարակից Հրապարակումներ

  • Սրբազան Հայրը շնորհաւորել է դոկտ. Ռոհանիին՝ Հանրապետութեան նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ
    Սրբազան Հայրը շնորհաւորել է դոկտ. Ռոհանիին՝ Հանրապետութեան նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ

    Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններում տարած յաղթանակի եւ նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

  • Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան
    Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան

    Նոր կառուցւած եւ վերանորոգւած բնակարանների պաշտօնական բացման արարողութեան մասնակցելու համար, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան մայիսի 6-ին մեկնեց Հայաստան եւ ապա Արցախ՝ գլխաւորելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութիւնը, որի մաս էին կազմում Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանն ու Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Տիգրան Ճինպաշեանը։

  • Կոչ նախագահական ընտրութեանց մասնակցութեան
    Կոչ նախագահական ընտրութեանց մասնակցութեան

    Մեր կոչն է մեր սիրելի ժողովրդին, որ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ մասնակցեն նախագահական այս ընտրութեան կատարելով քաղաքացու իր պարտականութիւնը:

  • Րաֆֆի Քորթոշեանի այցն ազգային առաջնորդարան
    Րաֆֆի Քորթոշեանի այցն ազգային առաջնորդարան

    Մայիսի 17-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանում բնակւող սիրիահայ ճարտարապետ Րաֆֆի Քորթոշեանին:

  • Թեմակալ առաջնորդ. «Իրանը մշտապէս եղել է հայերի ապաստանը»
    Թեմակալ առաջնորդ. «Իրանը մշտապէս եղել է հայերի ապաստանը»

    Հանդիպմանը, Թեմակալ առաջնորդն անդրադառնալով Իրանում տարբեր ազգաութիւնների եւ կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութեանը նշել է, որ իրանահայութիւնը դարեր շարունակ իր միւս հայրենակիցների կողքին վարել է խաղաղ ու համերաշխ կեանք՝ ընդգծելով, որ Իրանը մշտապէս եղել է հայերի ապահով ապաստանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։