Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %13 %284 %2017 %10:%Ապր

Յիշատակ տասն կուսանաց

Տասը կոյսերի յիշատակին նւիրւած այս օրւայ խորհուրդն իր անունը ստացած է Յիսուս Քրիստոսի խօսած առակից, որտեղ ներկայացնում էր մարդկային ընկերութիւնը կազմող երկու խմբերը, որոնք 10 կոյսերի թւով են հանդէս գալիս: Տասը թիւը խորհրդանշում է մարդկային ցեղի ամբողջութիւնը, որոնք երկուսի են բաժանւում՝ հինգը իմաստուն իսկ միւս հինգը՝ յիմար: 

«alikonline.ir» - Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, ապրիլի 11-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը: Տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի հանրային կապը: 

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում արարողութեան նախագահեց ու հանդիսապետեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց: Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում արարողութեան մասնակցեցին եւ օրւայ առիթով քարոզեցին առաջնորդական փոխանորդ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, գերշ. Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը եւ հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը: 

Տասը կոյսերի յիշատակին նւիրւած այս օրւայ խորհուրդն իր անունը ստացած է Յիսուս Քրիստոսի խօսած առակից, որտեղ ներկայացնում էր մարդկային ընկերութիւնը կազմող երկու խմբերը, որոնք 10 կոյսերի թւով են հանդէս գալիս: Տասը թիւը խորհրդանշում է մարդկային ցեղի ամբողջութիւնը, որոնք երկուսի են բաժանւում՝ հինգը իմաստուն իսկ միւս հինգը՝ յիմար: 

Յիմար եւ իմաստուն կոյսերի առակով Յիսուսը մեզ սովորեցնում է իմաստութեամբ, արթնութեամբ եւ զգաստութեամբ ապրել մեր երկրաւոր կեանքը, միշտ ակնկալութեամբ Քրիստոսի երկրորդ գալուստին, որովհետև ոչ ոք չգիտի ո՛չ օրը և ո'չ էլ ժամը: Դրա համար պէտք է լաւագոյն կերպով արժևորենք թէ ժամանակը, թէ աստւածային շնորհքներն ու պարգևները և թէ մեր փրկութեան համար մեզ ընձեռւած բոլոր առիթներն ու պատեհութիւնները: 

Առաջնորդ Սրբազան Հայրը իր քարոզի ընթաքում մեծապէս գնահատեց ու քաջալերեց պարմանուհիներին, որոնք եկել էին մասնակից դառնալու օրւայ արարողութեան եւ հաղորդւելու խորհրդին: Նա ընդհանուր կէտերի մէջ խօսեց ու բացատրութիւն տւեց 10 կոյսերի առակից փոխանցւող հոգեւոր ու բարոյական ուսուցումների ու դասերի մասին, շեշտելով հաւատքի կեանք ապրելու գծով շարունակ արթուն, զգաստ ու պատրաստ լինելու: 

Արարողութեան աւարտին բոլոր եկեղեցիներում մոմ պահող աղջիկներին տրւեց յիշատակի յատուկ նւէր, որն առաջնորդ Սրբազան Հայրը յատուկ կերպով Լիբանանից էր բերել:

اخبار مرتبط

  • Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով
    Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով

    Ապրիլ ամիսը ազգերի եւ ժողովուրդների կեանքում, իր գարնանաբոյր զեփիւռով, աստիճանաբար կանաչազարդւող բնութեամբ նոր ու զւարթ կեանքի աւետիսով ողողում է բնութիւնն ու մարդկային կեանքը ընդհանրապէս։

    Դժբախտաբար, մեզ հայերիս համար Ապրիլը սարսուռ, հալածական կեանք, ջարդ ու սպանութիւն եւ հայրենազրկում յիշեցնող ամիս է. ամիս, որի յիշատակումն իսկ հայ մարդուն, ակամայ յիշեցնում է իր նախահայրերի դժոխային կեանքը Ցեղասպանութեան ահաւոր տարիներին, այլեւ աւերակութիւնն ու քանդումը իր հայրենիքի։

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին
    Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

    Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։