Հա

Համայնք

Շաբաթ, 15 Ապրիլի 2017 10:50

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան անդամներն այցելեցին Առաջնորդ սրբազանին

Ապրիլի 13-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նորընտիր անդամներին:

«alikonline.ir» - Ապրիլի 13-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նորընտիր անդամներին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Այցելութեանը ներկայ էին Գէորգ Վարդանը, Հրաչ Ղարախանեանը, Դաւիթ Մարգարեանը, Սերժիկ Մեհրաբեանը, Արբի Սարգսեանը, Ռաֆֆիկ Բաբումեանը, Ժանէդ Թարվերդեան, Լիդա Վարդանեանը եւ Նայիրի Յարութիւնեանը: 

Վարչութեան նախագահ Գէորգ Վարդանը նախ ներկայացրեց նորընտիր անդամներին, ապա ամփոփ զեկուցեց իրենց գործունէութեան մասին: 

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց տարւած աշխատանքները եւ յոյս յայտնեց, որ նորընտիր վարծութիւնը նոյն ոգով պէտք է շարունակի իր գործունէութիւնը: 

Թեմակալ առաջնորդը շնորհաւորելով նորընտիր վարչութեանը՝ յաջողութիւն մաղթեց նրանց իրենց ապագայ աշխատանքների մէջ:

Յարակից Հրապարակումներ

  • Իրանի եկեղեցիների ներկայացուցիչները միանում են աշխարհի քրիստոնեաներին եւ դատապարտում Երուսաղէմի հարցով Թրամփի որոշումը
    Իրանի եկեղեցիների ներկայացուցիչները միանում են աշխարհի քրիստոնեաներին եւ դատապարտում Երուսաղէմի հարցով Թրամփի որոշումը

    Չորեքշաբթի, առաւօտեան թւականիս 13 դեկտեմբեր-ի ժամը 11։30-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախաձեռնութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ Թեհրանի եւ Իրանի եկեղեցիների եպիսկոպոսների եւ ղեկավարների միասնական հանդիպում, որի ընթացքին իրանի եկեղեցիների ժողովը հրապարակեց իր բողոքագիրը ի դէմ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի որոշման, ըստ որի Երուսաղէմը յայտարարւել էր սիոնիստական վարչակարգի մայրաքաղաք։

  • Հանդիպում Զէյթուն քաղաքամասի ժողովրդի հետ
    Հանդիպում Զէյթուն քաղաքամասի ժողովրդի հետ

    Երեքշաբթի, 13 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 8-10։30, Թ.Հ.Թ. բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հանդիպեց քաղաքիս հայահոծ թաղերից՝ Զէյթուն քաղաքամասի մի խումբ բնակիչների հետ, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու դահլիճում:

  • Թեհրանի Պահակազօրի ներկայացուցիչներն ազգային առաջնորդարանում
    Թեհրանի Պահակազօրի ներկայացուցիչներն ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 13 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11-ին Թեհրանի Պահակազօրի անձնուրացների հանրային կապի պատասխանատու՝ կապիտան Ահմադ Աբադին, Պահակազօրի Մշակոյթ եւ Ղուրան բաժանմունքի պատասխանատու՝ դոկտ. Ղորբանին այցելեցին թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին։ 

  • ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան
    ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան

    Երէկ` դեկտեմբերի 12-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը, որին մաս էին կազմում ԱԺ պատգամաւորներ՝ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

  • Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն
    Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն

    Երէկ՝ դեկտեմբերի 9-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանանում գտնւող իրանահայ երեք թեմերի պատւիրակները, թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։