Հա

Համայնք

Շաբաթ, 15 Ապրիլի 2017 10:30

Աւագ Հինգշաբթին՝ Թեհրանի եկեղեցիներում

Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ Շաբաթւայ  ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ Հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են առաւօտեան եւ իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրերայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ: 

«alikonline.ir» - Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ Շաբաթւայ  ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ Հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են առաւօտեան եւ իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրերայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ: 

Վերոյիշեալ երեք հանգրւաններն են՝ վերջին ընթրիքը, Հաղորդութեան (Ս. պատարագ) Խորհրդի հաստատումը վերնատան մէջ, աշակերտների ոտքերի լւացումը, եւ որպէս Կարգ Աւագ Ուրբաթի առաջին մաս՝ Գեթսեմանիում Քրիստոսի ձերբակալութիւնը, իր իսկ աշակերտներից՝ Յուդա Իսկարիովտացու նենգամտութեամբ ու դաւաճանութեամբ: 

Ինչպէս տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի հանրային կապը՝ ապրիլի 13-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Կարգ Ապաշխարողացը, որը սկիզբ առաւ օրւայ յատուկ ժամերգութեամբ եւ ապա պսակւեց սուրբ պատարագով: 

Նոյն օր երեկոյեան ժամը հինգին եկեղեցիներում տեղի ունեցաւ Ոտնալւայի կարգը: 

Քրիստոս իր աշակերտների ոտքերը լւանալուց գլխաւորաբար ուզեց որ նրանք իրենից օրինակւելով, իբրեւ ապագայի առաքեալները եւ քրիստոնէութեան կրօնի եւ Աւետարանի լոյսի տարածիչներն ու քարոզիչները, ամէն բանից առաջ լինեն ճշմարտապէս խոնարհ: Կատարելապէս անտեսեն իրենց եսը եւ դէն գցեն իրենց հպարտութիւնը: Երկրորդ, սովորեն սիրով եւ անշահախանդրօրէն ծառայել միմեանց եւ ուրիշներին: Որովհետեւ իսկական մեծութիւնը, պատիւն ու փառքը, այլ խօսքով քրիստոնեայ մարդու արժանիքը ուրիշներին սիրով եւ ինքնուրացութեամբ շաղախւած ծառայութիւն մատուցելու մէջ է գտնւում եւ ո՛չ թէ ծառայութիւն ընդունելու մէջ: Եւ երրորդ, իրենց կեանքը ապրեն աստւածային մաքրամաքուր սիրով պայմանաւորւած ու յատկանշւած, որպէսզի աշխարհում այդ լինի ցայտուն եւ գերագոյն նշանը իրենց Քրիստոսի հարազատ եւ վաւերական աշակերտութեան ու հետեւորդութեան: 

Այս առիթով Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում ոտնալւայի արարողութեան նախագահեց ու հանդիսապետեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց: Իսկ Սրբոց թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում արարողութիւնը կատարեցին եւ այդ առիթով քարոզեցին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, գերշ. Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը ու հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը: 

Իսկ երեկոյեան ժամը 7:30-ին բոլոր եկեղեցիներում սկսւեց օրւայ երրորդ հանգրւանը, որը իբրեւ յիշատակում նւիրւել է Քրիստոսի Գեթսեմանու պարտէզում կրած հոգեկան դառն ու տառապալի ապրումներին, ինչպէս նաեւ տագնապալի աղօթքին եւ վերջապէս դաւաճան Յուդայի ձեռքով մատնութեանն ու հրեայ ամբոխի կողմից ձերբակալման եւ հրէական կրօնական ատեանում կանգնած անարգւելուն, ծաղրւելուն, ձաղկւելուն, արհամարհւելուն, չարչարւելուն, դատւելուն եւ մահւան դատապարտւելուն: 

Բազմահարիւր բարեպաշտներ, խուռներամ լցւած էին եկեղեցիներում եւ մասնակցում էին օրւայ արարողութիւններին:

Յարակից Հրապարակումներ

  • Միջ-թեմական ժողով՝ ազգային առաջնորդարանում
    Միջ-թեմական ժողով՝ ազգային առաջնորդարանում

    Ժողովի հիմնական օրակարգն էր կազմակերպում միջ-թեմական երիտասարդական համագումար, որոնելու եւ ուսումնասիրելու այն միջոցները, որոնցով կարելի պիտի լինի երիտասարդներին աւելիով ներգրաւելու մեր ազգային, եկեղեցական, մշակութային կեանքին։

  • Հանդիպում դպրոցական աշակերտների ծնողների հետ
    Հանդիպում դպրոցական աշակերտների ծնողների հետ

    Սրբազան Հայրը իր հանդիպումներին խօսեց ընդհանրապէս աշակերտների յարաբերական կեանքում բացայայտ նշմարելի որոշ մտահոգիչ երեւոյթների մասին, այն՝ ինչ վերաբերում է ծնող-զաւակ, աշակերտ-ուսուցիչ, աշակերտ-պատասխանատու, աշակերտ-հոգեւոր իշխանութիւն, աշակերտ-աշակերտ եւ աշակերտ-սեփական իրերի (անձնական թէ ուրիշի պատկանող) նկատմամբ ունենալիք յարգանքի եւ սիրոյ պակասի եւ յաճախ դրանց չգոյութեան մասին, ու դրանց ծնունդ տւող պատճառների եւ ազդակների մասին ինչպէս նաեւ, երեւոյթը դարմանելու կարելիութեանց մասին:

  • Հանրապետական մաղթանք Մայիս 28-ի առիթով
    Հանրապետական մաղթանք Մայիս 28-ի առիթով

    Հայաստանի Հանրապետութեան հիմնադրամն 99-րդ տարեդարձի առիթով երէկ՝ մայիսի 26-ի առաւօտեան Թեհրանի Հայ առաքելական եկեղեցիներում մատուցւել է Հանրապետական մաղթանք, ապա հոգեհանգստեան արարողութիւն 1918 թւականին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի եւ այլ ճակատամարտերում իրենց կեանքը նւիրաբերած հայազգի մարտիկների հոգիների խաղաղութեան համար:

  • Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Աւագ շաբաթւայ ընթացքում եւ Ս. Յարութեան տօնի առթիւ Նոր Ջուղայի բոլոր թաղային եկեղեցիներում՝ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, մատուցւեցին եկեղեցական հոգեպարար արարողութիւններ՝ պատկան ծխատէր քահանայ հայրերի ձեռամբ. Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հերթաբար նախագահեց զանազան թաղերի եկեղեցիների ժամերգութիւններին ու ս. պատարագներին։

  • Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, ապրիլի 15-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։