Հա

Համայնք

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 08:30

Աւագ ուրբաթ - կարգ թաղման

Աւագ ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի՝ իբրեւ «Խոնարհ ծառայ»-ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան: 

«alikonline.ir» - Աւագ ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի՝ իբրեւ «Խոնարհ ծառայ»-ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան: 

Քրիստոս մեր Տէրը, աշխարհ էր եկել հիմնական մէկ նպատակի համար, մարդը փրկել մեղքից ու մահից եւ դա անելու էր փոխանորդական մահով, այսինքն՝ մեր փոխարէն ինքն իրեն որպէս զոհ պատարագելով երկնաւոր Հօրը: Եւ ինչպէս Զատկական գառան արիւնը, որը քսւած էր լինելու տների դռան երկու սեմերին եւ սատակիչը այն տեսնելով անցնելու էր առանց վնասելու եբրայեցիների անդրանիկներին, նոյնպէս էլ Քրիստոս Աստծու անմեղ գառան արիւնը, որ մեր սիրոյն թափւեց Խաչափայտին վրայ, փրկելու եւ ազատագրելու է բոլոր իրեն հաւատացողներին եւ այն իրենց սրտերում ընդունողներին: 

Ինչպէս տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը՝ այս առիթով, ապրիլի 14-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում, առաւօտեան տեղի ունեցաւ կարգ չարչարանցի, եւ երեկոյեան ժամը 6:30-ին էլ տեղի ունեցաւ Քրիստոսի թաղման կարգի յիշատակութիւնը: Եկեղեցիների դասի կենտրոնում ծաղիկներով զարդարւած դրւել էին Քրիստոսի գերեզմանը խորհրդանշող սեղանները, որոնց վրայ կային Աւետարանն ու Ս. Խաչը եւ վառւած մոմերը:

Սրբոց Թարգմանչաց եկեղեցում արարողութեան հանդիսապետեց ու յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում ծխատէր քահանաների հետ միասին արարողութեան մասնակցեցին ու քարոզեցին Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը, առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանը եւ Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը:

Յարակից Հրապարակումներ

  • Ապրել ու գործել հեռանկարով մեր նահատակների կտակի իրագործման
    Ապրել ու գործել հեռանկարով մեր նահատակների կտակի իրագործման

    Ցեղասպանութեան սահմռկեցուցիչ ու սարսափազդու փոթորիկի միջից անցնելով հայ ժողովուրդը, այսօր 102 տարիներ յետոյ, որեւէ մի ժամանակից աւելի գիտակցում է ահաւորութիւնը այդ Ցեղասպանութեան, որ ոչ միայն իր հայրենի բնօրրանից արմատախիլ արեց մի շինարար ու ստեղծագործ ժողովուրդ, այլեւ բռնագրաւեց իր պատմական հայրենիքի մեծ մասը, նրան դարձնելով գաղթական ու անհայրենիք:

  • Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան
    Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան

    Ապրիլի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի առեւտրա-արդիւնաբերական պալատի Փարիզի ներկայացուցչութեան նախագահ եւ Փարիզի հայկական Ռադիոյի տնօրէն Վարդան Գաբրիէլեանին ու Վալենտինա Յակոբեանին:

  • Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, ապրիլի 15-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:

  • Սեպուհ արք. Սարգսեանը ցաւակցել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին
    Սեպուհ արք. Սարգսեանը ցաւակցել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը Արեւելեան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին:

  • Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի յանձնախմբի ատենապետի այցը՝ Սրբազան Հօրը
    Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի յանձնախմբի ատենապետի այցը՝ Սրբազան Հօրը

    Ապրիլի 18-ին Սրբազան Հայրն ընդունեց Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ Ալէքս Կարապետեանին, որին ընկերակցում էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կապ Հարմիկ Աւետեանը։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։