Հա

Համայնք

19/04/2017

ՀՀ սպորտի նախարարի խորհրդականի այցը առաջնորդ Սրբազան Հօր 

Ապրիլի 15-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ՀՀ սպորտի նախարարի խորհրդական եւ բասկետբոլի ազգային հաւաքական կազմի պատասխանատու անդամ Եղիշէ Դաւթեանին, որին ընկերակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանն ու Սերժիկ Մեհրաբեանը։

«alikonline.ir» - Ապրիլի 15-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ՀՀ սպորտի նախարարի խորհրդական եւ բասկետբոլի ազգային հաւաքական կազմի պատասխանատու անդամ Եղիշէ Դաւթեանին, որին ընկերակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանն ու Սերժիկ Մեհրաբեանը։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Պրն. Դաւթեանը Թեհրան էր ժամանել Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով՝ բասկետբոլի Եւրոպայի առաջնութեանը մասնակցող տարիքային տարբեր կարգերում բասկետբոլի Հայաստանի ազգային հաւաքականները նոր մարզիկներով համալրելու նպատակով: 

Այցելութիւնն առիթ եղաւ համատեղ զրոյցի՝ մարզական աշխարհում հայ մարզիկների ձեռքբերումների մասին։ Խօսւեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մարզական աշխարհում ձեռք բերած յաջողութիւնների մասին։

Յարակից լուրեր

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Եկեղեցականաց համագումար
    Եկեղեցականաց համագումար

    Երկուշաբթի, մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս Եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի, մայիսի 10-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք Համբարձման տօնի առիթով սուրբ պատարագը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։