Հա

Համայնք

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 10:00

Լիբանանեան «Մարայա» պարբերաթերթի խմբագրապետի այցը ազգային առաջնորդարան

Ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լիբանանեան «Մարայա» պարբերաթերթի խմբագրապետ Ֆատի Իսմայիլ Բուդիէհին, որը եկել էր Սրբազան Հօր հետ բացառիկ հարցազրոյց անց կացնելու նպատակով:

«alikonline.ir» - Ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լիբանանեան «Մարայա» պարբերաթերթի խմբագրապետ Ֆատի Իսմայիլ Բուդիէհին, որը եկել էր Սրբազան Հօր հետ բացառիկ հարցազրոյց անց կացնելու նպատակով: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Հարցազրոյցի թեման վերաբերւում էր Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիին: Հարցազրոյցը հրապարակւելու է հանգուցեալ առաջնորդին նւիրւած պարբերկանի յատուկ համարում: 

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրին եւ մեծապէս գնահատեց հանգուցեալ Էմամ Խոմէյնիին նւիրւած յատուկ համարի հրատարակութեան նախաձեռնութիւնը: 

Խմբագրապետի այն հարցին թէ, ինչպէ՞ս էք գնահատում հանգուցեալ Էմամի վերաբերունքն ու հասկացողութիւնը Քրիստոնէութեան եւ քրիստոնեաների նկատմամբ, Սրբազան Հայրը յայտնեց, որ հանգուցեալ Էմամն անշուշտ սրբազան մատեանից՝ Ղուրանից ծանօթ էր քրիստոնէութեան, իսկ առօրեայ կեանքում, գործնականում քրիստոնեաներին ճանաչեց հայութեան եւ հայերի միջոցով եւ իր սրտում յատուկ տեղ էր տւել հայերին, որովհետեւ իր ծննդավայր քաղաքի եւ նահանգի մէջ մեծ թւով հայեր էին ապրում։

Յարակից Հրապարակումներ

  • Սրբազան Հայրը շնորհաւորել է դոկտ. Ռոհանիին՝ Հանրապետութեան նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ
    Սրբազան Հայրը շնորհաւորել է դոկտ. Ռոհանիին՝ Հանրապետութեան նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ

    Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններում տարած յաղթանակի եւ նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

  • Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան
    Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան

    Նոր կառուցւած եւ վերանորոգւած բնակարանների պաշտօնական բացման արարողութեան մասնակցելու համար, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան մայիսի 6-ին մեկնեց Հայաստան եւ ապա Արցախ՝ գլխաւորելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութիւնը, որի մաս էին կազմում Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանն ու Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Տիգրան Ճինպաշեանը։

  • Կոչ նախագահական ընտրութեանց մասնակցութեան
    Կոչ նախագահական ընտրութեանց մասնակցութեան

    Մեր կոչն է մեր սիրելի ժողովրդին, որ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ մասնակցեն նախագահական այս ընտրութեան կատարելով քաղաքացու իր պարտականութիւնը:

  • Րաֆֆի Քորթոշեանի այցն ազգային առաջնորդարան
    Րաֆֆի Քորթոշեանի այցն ազգային առաջնորդարան

    Մայիսի 17-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանում բնակւող սիրիահայ ճարտարապետ Րաֆֆի Քորթոշեանին:

  • Թեմակալ առաջնորդ. «Իրանը մշտապէս եղել է հայերի ապաստանը»
    Թեմակալ առաջնորդ. «Իրանը մշտապէս եղել է հայերի ապաստանը»

    Հանդիպմանը, Թեմակալ առաջնորդն անդրադառնալով Իրանում տարբեր ազգաութիւնների եւ կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութեանը նշել է, որ իրանահայութիւնը դարեր շարունակ իր միւս հայրենակիցների կողքին վարել է խաղաղ ու համերաշխ կեանք՝ ընդգծելով, որ Իրանը մշտապէս եղել է հայերի ապահով ապաստանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։