Հա

Համայնք

22/04/2017 - 09:10

2017 թւականի Ս. Յարութեան տօնի յաջորդող Մեռելոցի պատարագ՝ Նոր Բուրաստանում

Ապրիլի 17-ի առաւօտեան Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ Մեռելոցի պատարագ: Պատարագը մատուցեց հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեան:

«alikonline.ir» - Մեր եկեղեցու հայրերը տարւայ ընթացքում տաղաւար կոչւած հինգ մեծ տօների յաջորդող օրը նւիրել ու յատկացրել են մեզանից մարմնաւորապէս բաժանւած ննջեցեալների հոգիների յիշատակման, նրանց համար աղօթք բարձրացնելու, Աստծու ողորմութիւնը հայցելու, նրանց փրկութեան համար պատարագ մատուցելու եւ հոգեհանգստեան պաշտօն կատարելու եւ  նրանց հոգիների համար յաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն խնդրելու: 

Ապրիլի 17-ի առաւօտեան Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ Մեռելոցի պատարագ: Պատարագը մատուցեց հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեան: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Պատարագի աւարտին մատուռի մուտքի մօտ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի: Եկեղեցական զոյգ արարողութիւններին ներկայ էին նաեւ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, առաջնորդական փոխանորդ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը եւ արժանապատիւ քահանայ հայրեր ու բարեպաշտներ: 

Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Սրբազան Հայրն իր ընկերակիցների հետ այցելեց նահատակների պանթէոն եւ Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերի դամբարանը, որտեղ եւս յատուկ աղօթք բարձրացրեց առ Աստւած նրանց հոգիների հանգիստի եւ խաղաղութեան համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։