Հա

Համայնք

23/04/2017 - 12:10

Մատաղ սերունդն ոգեկոչեց՝ Ցեղասպանութեան 102-րդ տարելիցը

Երէկ՝ ապրիլի 22-ի առաւօտեան Թեհրանի հայոց ազգային մանկապարտէզների եւ տարրական դպրոցների, նաեւ «Ակունք» կենտրոնի աշակերտ-աշակերտուհիները Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Թարգմանչաց եկեղեցիներում գտնւող Բիւրաւոր նահատակների յուշարձանների մօտ յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: 

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ՝ ապրիլի 22-ի առաւօտեան Թեհրանի հայոց ազգային մանկապարտէզների եւ տարրական դպրոցների, նաեւ «Ակունք» կենտրոնի աշակերտ-աշակերտուհիները Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Թարգմանչաց եկեղեցիներում գտնւող Բիւրաւոր նահատակների յուշարձանների մօտ յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: 

Բոլոր միջոցառումները մեկնարկեցին Տէրունական աղօթքով, աշակերտների միջոցով ընթերցւեց Թ. Հ. Թ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը: Աշակերտական ծաղկեմատոյցը յագեցած էր ազգային երգերի եւ ասմունքների կատարումներով նաեւ դպրոցների ուսուցիչներն աշակերտներին բացատրութիւններ տւեցին Հայոց Ցեղասպանութեան մասին: 

Ընթացքում աշակերտները բարձրաձայն կանչերով եւ պահանջատիրական հոգով լոզունգներ հնչեցրեցին՝ իրենց զայրոյթն արտայայտելու Թուրքիա բռնակալ պետութեանը:  

Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին նւիրւած աշակերտական համահաւաքներն աւարտւեցին պատարագով, որտեղ մասնակիցները Ս. հաղորդութեամբ հաղորդւեցին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։