Հա

Համայնք

Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017 13:30

Մամլոյ ասուլիս՝ Հայոց Ցեղասպանութեան իրականութիւնը միջազգային հանրութեան սեփականութիւն դարձնելու համար

Հայոց Ցեղասպանութեան իրականութիւնը միջազգային հանրութեան եւ ոչ-հայ հասարակութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով ապրիլի 23-ին կազմակերպւել էր մամլոյ ասուլիս, նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութիւնը ոգեկոչող կենտրոնական յանձնախմբի:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան իրականութիւնը միջազգային հանրութեան եւ ոչ-հայ հասարակութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով ապրիլի 23-ին կազմակերպւել էր մամլոյ ասուլիս, նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութիւնը ոգեկոչող կենտրոնական յանձնախմբի: 

Ասուլիսին ներկայ էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանն եւ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանն: 

Սկզբում թեմակալ առաջնորդն ողջունեց լրագրողներին եւ իր գոհունակութիւնն յայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան մէջ տիրող խաղաղ պայմաններում կարողանում ենք իրականացնել մեր ազգային-կրօնական միջոցառումները, նրանով հանդերձ որ տարածաշրջանում տիրում է ահաբեկչական քայլեր եւ լարւած իրավիճակ է տիրում: Իր ելոյթի ընթացքում թեմակալ առաջնորդը նշեց, որ հայ ժողովուրդը միջազգային հանրութիւնից պահանջում է դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը եւ վերականգնել հայ ժողովրդի արդար պահանջը: Թեմակալ առաջնորդը նշեց, որ այսօր եւս Թուրքիայի կառավարութիւնը Սիրիայում եւ տարածաշրջանում հովանաւորում է ԴԱԷՇ-ին, որը աննկարագրելի ոճրագործութիւններ է իրականացնում եւ պատճառը հետեւեալն է, որ ժամանակին միջազգային հանրութիւնը չդատապարտեց Թուրքիային որպէս ցեղասպան եւ չկանխեց յառաջիկայ ցեղասպանութիւնները: 

Լրագրողների հարցումներին ի պատասխան, դոկտ. Խանլարեանն ընդգծեց քանի որ Թուրքիայի հանրապետութիւնը իրեն համարում է Օսմանեան կայսրութեան իրաւական իրաւայաջորդը, ուստի այսօրւայ կառավարութիւնը պատասխանատու է անցեալի:

Լուսանկարները՝ «ACE Film»-ի

Յարակից Հրապարակումներ

  • Առեւտրային ոլորտը երկու երկրների միջեւ կը վերաճի ռազմավարական մակարդակի
    Առեւտրային ոլորտը երկու երկրների միջեւ կը վերաճի ռազմավարական մակարդակի

    Իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ օրեր առաջ Իրանի խորհրդարանում ընդունւած Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագծի ընդունումը շահաւէտ էր երկուստէք․ Հայաստանի Հանրապետութիւնը հնարաւորութիւն է ստանում տնտեսական գործունէութիւն ծաւալել 70-80 միլիոնանոց շուկայում, իսկ Իրանն այդ համաձայնութեան միջոցով կարողանում է համագործակցել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների հետ:

  • Բակօ Սահակեանն ընդունել է Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանին
    Բակօ Սահակեանն ընդունել է Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանին

    Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 24-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանին:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանութեան երէց անդամներից գերշ. Տ. Նորայր Ս. Արք. Աշըգեանի վախճանման տխուր առիթով, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը յանուն մեր Ազգային իշխանութեան, ժողովականութեան եւ ժողովրդին հետեւեալ ցաւակցական նամակ է յղել Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետին: 

  • Աղօթք եւ օրհնութիւն Ս. Սարգիս եկեղեցում
    Աղօթք եւ օրհնութիւն Ս. Սարգիս եկեղեցում

    Յուլիսի 20-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան պարի անսամբլի անդամները, նախքան իրենց դէպի Հայաստան եւ Վրաստան ուղեւորութիւնն իրենց պատասխանատուների հետ միասին ներկայ գտնւեցին Ս. Սարգիս առաջնորդանիստ Մայր եկեղեցում՝ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի աղօթքն ու օրհնութիւնն ստանալու համար: 

  • Դոկտ. Կարէն Խանլարեան. «Իրան-Հայաստան համագործակցութեան ռազմավարական օրինագիծը հաստատւեց Իսլ. խորհրդարանի գերակշիռ մեծամասնութեամբ»
    Դոկտ. Կարէն Խանլարեան. «Իրան-Հայաստան համագործակցութեան ռազմավարական օրինագիծը հաստատւեց Իսլ. խորհրդարանի գերակշիռ մեծամասնութեամբ»

    Այսօր կառավարութեան կողմից Իրանի Իսլ. խորհրդարանի քննարկմանը եւ հաստատմանն է ներկայացւել Իրան-Հայաստան երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան մասին օրինագիծը: Եւ պատգամաւորը կարեւորութեամբ մատնանշեց այն հանգամանքը, որ օրինագիծը վաւերացւել է պատգամաւորների առաւելագոյն ձայների մեծամասնութեամբ (70 տոկոս), մինչդեռ նախագծին դէմ են քւէարկել ընդամենը երկու պատգամաւոր:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։