Հա

Համայնք

Երեքշաբթի, 02 Մայիսի 2017 12:20

Այցելութիւն թեմակալ առաջնորդին

Մայիսի 1-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստան հաստատւած սիրիահայ երաժիշտներին, որոնց ընկերակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի անդամներ՝ Մելինէ Ծատրեանն ու Անահիտ Նազարեանը:

«alikonline.ir» - Մայիսի 1-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստան հաստատւած սիրիահայ երաժիշտներին, որոնց ընկերակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի անդամներ՝ Մելինէ Ծատրեանն ու Անահիտ Նազարեանը: Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Սիրիահայ երաժիշտներ՝ Սարգիս Ադամնեանը, Ժորժ Գէորգ Սարգսեանը եւ Շանթ Դանիէլեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի նախաձեռնութեամբ հրաւիրւել են Թեհրան՝ ելոյթ ունենալու «Արարատ»-ի ձմեռային ընթրիքների բաժնում: 

Յիշեցնենք, որ եռեակը մասնակցեց նաեւ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում ապրիլի 24-ի երեկոյեանը տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման գլխաւոր ձեռնարկի գեղարւեստական յայտագրին: 

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց հիւրերի այցն առաջնորդարան, զրուցեց նրանց հետ իրենց աշխատանքների մասին եւ յաջողութիւն մաղթեց երաժիշտներին:

 

                                                                       

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։