Հա

Համայնք

Երեքշաբթի, 16 Մայիսի 2017 13:20

«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ դասախօսական երեկոյ՝ «Սիրիայի հայկական յուշարձանները» թեմայով

Րաֆֆի Քորթոշեանն նշեց որ ԴԱԷՇ-ի կողմից գրաււած տարածքների եւ նոյնիսկ Ամերիկայի կողմից հովանաւորւող ուժերի կողմից վերահսկւող տարածքների եկեղեցիները եւ յուշարձանները աւերւում, թալանւում եւ այրւում են, սակայն ալաւիների կամ Սիրիայի բանակի վերահսկողութեան տակ գտնւող տարածքի հայկական կոթողներին հասցւած վնասները պատերազմական գործողութիւնների անխուսափելի հետեւանքներն են, եւ միտումնաւոր չեն արւած: 

«alikonline.ir» - Նախաձեռնութեամբ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի («ՀՈՒՍԿ» հաստատութիւն), երէկ՝ մայիսի 15-ին, հեստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ՝ «Սիրիայի հայկական յուշարձանները» թեմայով: Տեղեկացնում է «Ալիք»-ի տղթակից Կարինէ Դաւթեանը:

Նախ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Քլարիս Աթաբէկեանը, ներկայացնելով օրւայ դասախօս, Հայաստանում բնակւող, ճագումով սիրիահայ ճարտարապետ, «Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամ»-ում, որպէս արեւելագէտ աշխատող Րաֆֆի Քորթոշեանի կենսագրական տւեալները, եւ նշեց որ ճարտարապետը հեղինակն է հայերէն, անգլերէն եւ թուրքերէն լեզուներով չորս գրքերի:

Ապա հրաւիրւեց արտայայտւելու Իրանի մշակութային ժառանգութեան կազմակերպութեան Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն ճրտպ. Շերլի Աւետեանը, ով բացատրութիւններ փոխանցեց «Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամ»-ի ծաւալած գործունէութեան մասին:

Ապա Րաֆֆի Քորթոշեանը լուսանկարներով ներկայացրեց Սիրիայի ամբողջ տարածքում գտնւող հայկական եկեղեցիների, պատմական կոթողների եւ գերեզմանատների նախապատերազմեան եւ յետպատերազմեան շրջանի իրավիճակը: Նա նշեց, որ լուսանկարները հիմնականում առնչւում են 2006, 2007 եւ 2011 թթ.-ին, երբ դեռ կանգուն էին դրանք: Նա աւելացրեց որ մօտաւորապէս 25 հազար լուսանկարներ եւ աւելի քան 30 չափագրութիւններ է պատրաստել:

Րաֆֆի Քորթոշեանն իր ելոյթի ընթացքում քարտէզների եւ լուսանկարների միջոցով ներկայացրեց Քեսաբի, Հալէպի, Լաթաքիայի, Ղամիշլիի, եւ այլ շրջանների հայկական Առաքելական, Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների պատկերները եւ հակիրճ գծերով ներկայացրեց Սիրիայի հայկական համայնքը, ընդգծելով որ այն կարելի է բաժանել երկու հիմնական հատւածի, նախքան 1915 թւական եւ 1915-ից յետոյ եւ նշեց, որ պատմական տարածքներում նոյնիսկ կան յուշարձաններ 14-րդ դարից մնացած, իսկ այլ շրջաններում, ի մասնաւորի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքում համայնքը ձեւաւորւել է աւելի ուշ:

Նա նշեց որ ԴԱԷՇ-ի կողմից գրաււած տարածքների եւ նոյնիսկ Ամերիկայի կողմից հովանաւորւող ուժերի կողմից վերահսկւող տարածքների եկեղեցիները եւ յուշարձանները աւերւում, թալանւում եւ այրւում են, սակայն ալաւիների կամ Սիրիայի բանակի վերահսկողութեան տակ գտնւող տարածքի հայկական կոթողներին հասցւած վնասները պատերազմական գործողութիւնների անխուսափելի հետեւանքներն են, եւ միտումնաւոր չեն արւած: 

Հետաքրքրական եւ միաժամանակ իւրաքանչիւրի մօտ ցաւ պատճառող այդ լուսանկարների ցուցադրութիւնից եւ ներկայացւած բացատրութիւնից յետոյ ներկաներին հարցումների առիթ տրւեց:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։