Հա

Համայնք

Կիրակի, 21 Մայիսի 2017 09:50

Բարեսիրական աշխատանքներն «Արարատ»-ի սկաուտների առաքելութիւնն է

Մայիսի 15-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խմբի աստիճանաւորական կազմը մասնակիցը դարձաւ «Թեւանիկ» բարեսիրական խմբի աշխատանքներին:

«alikonline.ir» - Մայիսի 15-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խմբի աստիճանաւորական կազմը մասնակիցը դարձաւ «Թեւանիկ» բարեսիրական խմբի աշխատանքներին: Տեղեկացնում է Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրային կապը:

«Թեւանիկ» բարեսիրական խմբի աշխատանքները կարճ ժամանակում լայն արձագանգ է գտել մեր համայնքում, եւ տասնեակ կամաւորներ միացել են խմբին:

Խմբի անունը վերցւել է կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի համանուն ֆիլմից: Խումբը բարեսիրական նպատակով կապ է հաստատել Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) հետ, որը 1910 թւականին հիմնադրւած Կանանց բարեգործական կազմակերպութիւն է: Խմբի բարեսիրական գործունէութիւնը կտրուկ ընդլայնւել է Արցախեան քառօրեայ պատերազմից յետոյ, երբ զոհւածների ընտանիքներին օժանդակելու խնդիրը դարձել է օրակարգային:

Այս անգամ կամաւորների թւում էին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշներ թիւ 4 խմբի աստիճանաւորները: Նրանք միանալով «Թեւանիկ»-ին՝ օժանդակեցին որպէսզի Արցախից ստացւած մեղրը լցոնւի ամանների մէջ, որից յետոյ օժանդակեցին մեղրի փաթեթաւորմանը, ինչն էլ անդամնների մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:

Սկաուտիզմի գաղափարախօսութեամբ օժտւած սկաուտները, իբրեւ նոր սերունդի ներկայացուցիչներ առաքելւած են օգնութեան ձեռք մեկնել հասարակութեան կարիքաւոր անդամներին:

Եւ այս անգամ արենուշներն օժանդակելով «Թեւանիկ»-ին որոշել էին աջակցել Արցախում ապրող մեր հայրենակիցներին:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։