Հա

Համայնք

Երեքշաբթի, 23 Մայիսի 2017 11:20

Գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Երէկ, մայիսի՝ 22-ին երեկոյեան աւելի քան երեք տասնեակ պատգամաւորների մասնակցութեամբ գումարւեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 4-րդ նիստի առաջին բաժինը նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ, մայիսի՝ 22-ին երեկոյեան աւելի քան երեք տասնեակ պատգամաւորների մասնակցութեամբ գումարւեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 4-րդ նիստի առաջին բաժինը նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի: Նիստը մեկնարկեց Տէրունական աղօթքով: 

Ժողովի օրակարգում ներառւած էր 7 կէտ: 

Պատգամաւորների ներկայութեան պատկերի ստուգումից յետոյ, ժողովը զբաղւեց օրակարգի երրորդ կէտով, որտեղ Տ. Մեսրոպ քհնյ. Ռատթէոսեանը ընթերցեց Կրօնական խորհրդի երկամեայ համապարփակ ծրագիրը: Այնուհետեւ ժողովականներին ներկայացւած ծրագրի մասին հարցումների առիթ տրւեց, որից յետոյ պատգամաւորները հանդէս եկան ըստ էութեան արտայայտութիւններով, որոնց ամբողջական պատասխաններ տւեց թեմիս առաջնորդը: 

Օրակարգի հինգերորդ կէտն էր՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի երկամեայ ծրագիրը, որտեղ ներառւած էր համայնքի ազգային, կրօնական, կրթական, թանգարանների, կենտրոնների եւ մի շարք այլ համայնքային հարցերի հայեցակարգը, որն ընթերցեց ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը, այնուհետեւ պատգամաւորները ներկայացրեցին իրենց առաջարկներն ու հարցումները: 

Վերջում եզրափակիչ խօսքով եւ յաջողութեան մաղթանքով հանդէս եկաւ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: 

Ժողովը շարունակւելու է յունիսի 13-ին:

Յարակից Հրապարակումներ

  • ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան
    ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան

    Երէկ` դեկտեմբերի 12-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը, որին մաս էին կազմում ԱԺ պատգամաւորներ՝ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

  • Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն
    Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն

    Երէկ՝ դեկտեմբերի 9-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանանում գտնւող իրանահայ երեք թեմերի պատւիրակները, թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը: 

  • Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը
    Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը

    Մեծապէս սխալ եւ անարդար այս որոշումի դէմ մենք մեր բողոքի եւ դատապարտութեան ձայնն ենք բարձրացնում, որովհետեւ ե՛ւ իսլամութեամ համար ե՛ւ քրիստոնէութեան համար անընդունելի որոշում է սա, քանի որ Երուսաղէմը իբրեւ միաստւածեան կրօնների կենտրոն անբաժան մասն է կազմում Պաղեստինի: 

  • Սրբազան Հայրն ընդունեց Ուկրայինայի դեսպանատան աշխատակազմին
    Սրբազան Հայրն ընդունեց Ուկրայինայի դեսպանատան աշխատակազմին

    Կիրակի 3 դեկտեմբերի, 2017 թ.-ի առաւօտեան Ուկրայինայի դեսպանը, դեսպանատան աշխատակազմի հետ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, աղօթք հայցելու իրենց նահատակների հոգիների եւ ընդհանրապէս աշխարհի խաղաղութեան համար:

  • Խորհրդակցական հանդիպում
    Խորհրդակցական հանդիպում

    Շաբաթ, դեկտեմբերի 2, 2017 թւի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, Թեհրանում ժողովրդական միջոցառումներից նկարահանող հայ լուսանկարիչների հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։