Հա

Համայնք

Կիրակի, 11 Յունիսի 2017 09:20

«Արտակ Մանուկեան» թանգարանի զեկոյց

Մայիս ամսւայ ընթացքում քանի օրեր շարունակ աշխատելով թանգարանում, Ֆրանսիայից ժամանած Ռիմա Օջաղեանը, 9 ձեռագիր Աւետարաններ մաքրել եւ մէկն ամբողջովին վերանորոգել է:

«Արտակ Մանուկեան» թանգարանը 2017 թւականի մայիս ամսում ունեցել է հետեւեալ աշխատանքները՝ 

 

- Մայիս 15-ից, թանգարանի աշխատակազմը 3 օր տեւողութեամբ համագործակցել է Հայաստանում բնակւող սիրիահայ ճարտարապետ Րաֆֆի Քորթոշեանի հետ, թանգարանի ձեռագիր գրքերի նկարահանման հարցում:

 

- Մայիս 18-ին թանգարանի օրւայ առիթով շուրջ 150 հոգի այցելել են «Արտակ Մանուկեան» թանգարան: Նոյն օրը երեկոյեան Իրանահայ գրողների միութեան նախագահ Վարանդի կազմակերպութեամբ, մի քանի պարսիկ բանաստեղծներ պրն. Հաբիբ Ահմադզադէի գլխաւորութեամբ այցելեցին թանգարան եւ Իրանահայ գրողների միութեան մի քանի անդամների հետ միասնաբար տօնեցին թանգարանի օրը:

 

- Մայիս 20-ին թանգարանի աշխատակազմը Մշակութային ժառանգութեան հաստատութիւնում (پژوهشکده میراث فرهنگی) մասնակցեց 2 հանդիպումների՝

1- «Թանգարանում չպատմւածների եւ հին արւեստների դպրոցի ազդեցութիւնը Իրանի ազգային արւեստների տարածման խնդրում, անցեալ հարիւր տարիների ընթացքին» (ناگفتنی ها در موزه و تاثیر مدرسه صنایع قدیمی در اشاعه هنرهای ملی ایران در یکصد سال) խորագրով հանդիպում-զրոյցին:

2- Շրջակայ միջավայրի կազմակերպութեան ներկայացուցիչ Միթռա Հաջջարի դասախօսութեանը, «Արւեստագէտների կեանքը» (زیست هنرمندان) խորագրով:

 

- Մայիսի 23-ի առաւօտեան, թանգարանի աշխատակազմը հիւրընկալել է Լիլիթ Տէրեանին, հանգստի կոչւած մի խումբ ուսուցչուհիներին եւ բանաստեղծ Վարանդին: Դայացած հանդիպման ընթացքում ցուցադրւել է վաստակաշատ ուսուցչուհի եւ արւեստի գործիչ Լալիկ Թաշճեանի յուշերից եւ կենսագրութեան մի փոքրիկ հատւածի հիման վրայ պատրաստւած ֆիլմը: Տօնակատարութեանը ներկայ էին նաեւ՝ Խաղաղութեան թանգարանի ներկայացուցիչ (سفیر موزه صلح) Սուսան Նիքզադը ու Մանուկների գիտութեան եւ տեխնոլոգիայի թանգարանի պատասխանատուներ (مسئولین موزه علم و فناوری کودکان) Քաֆաշեանը եւ Փարիսա Շոջան:

 

- Մայիս ամսւայ ընթացքում քանի օրեր շարունակ աշխատելով թանգարանում, Ֆրանսիայից ժամանած Ռիմա Օջաղեանը, 9 ձեռագիր Աւետարաններ մաքրել եւ մէկն ամբողջովին վերանորոգել է:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։