Հա

Համայնք

19/06/2017

Հայոց ազգային «Թունեան» տարրական դպրոցի 60-ամեակի տօնակատարութեան յանձնախումբն այցելեց Սրբազան Հօրը

 Յունիսի 15-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հայոց ազգային «Թունեան» տարրական դպրոցի 60-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամներին:

«alikonline.ir» - Յունիսի 15-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հայոց ազգային «Թունեան» տարրական դպրոցի 60-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամներ Հելէն Առաքելեանին, Հերմինէ Խեչումեանին, Վերժիկ Թահմազեանին, Սեւանա Միրզախանեանին, Առլէտ Քեշիշեանին, Շաքէ Աւետեանին Հրանդ Ներսիսեանին, Ժոզէֆ Մեհրաբեանին եւ Ալֆրէդ Մսրխանեանին: Տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի հանրային կապը: 

Յանձնախումբը եկել էր Սրբազան Հօր հովանաւորութիւնը խնդրելու դպրոցի 60-ամեակը տօնելու առիթով: 

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց 60-ամեակը տօնելու գաղափարը եւ իր հերթին խորհուրդներ տւեց, որ այս միջոցառման կապակցութեամբ գրւելիք գիրքը լինի բովանդակալից՝ պատմական ճշգրիտ տեղեկութիւններով յագեցած:

 

 

                                                                                                               

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։