Հա

Համայնք

Չորեքշաբթի, 28 Յունիսի 2017 10:00

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան յունիս ամսւայ ընդհանուր հանդիպում

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը կայացաւ սոյն թւականի յունիսի 12-ին երեկոյեան ժամը 8-ին «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում՝ միութեան անդամների եւ հիւրերի ներկայութեամբ:

«alikonline.ir» - Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը կայացաւ սոյն թւականի յունիսի 12-ին երեկոյեան ժամը 8-ին «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում՝ միութեան անդամների եւ հիւրերի ներկայութեամբ: Տեղեկացնում է Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրային կապը:

Հաշւի առնելով վերջերս կատարւած Իրանի նախագահական ընտրութիւնները նաեւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների ուղղութեամբ տեղի ունեցած զարգացումները, միութեան վարչութիւնը սոյն հանդիպման համար որպէս օրւայ բանախօս հրաւիրել էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտ. Կարէն Խանլարեանին:

Հանդիպման մեկնարկին բացման խօսքով հանդէս եկաւ վարչութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը: Նա սկզբում տեղեկութիւններ փոխնցեց միութենական կեանքի եւ ընթացիկ ծրագրերի մասին՝ տեղեկացնելով, որ վարչութեան որոշմամբ, այսուհետ ամսական հանդիպումներին, հերթաբար, ամփոփ կենսագրականով ներկայացնելու են երկարատեւ միութենական անցեալ ունեցող երէց անդամներին: Որպէս սկիզբ, սոյն հանդիպմանը ներկայացւեցւ Ժան Աբրահամեանը, ով սկսեալ 1944 թւականից՝ ունի 73 տարւայ արարատական ցենզ:

Ժան Աբրահամեանի կենսագրութիւնն ու գործունէութիւնը սահիկների ցուցադրման միջոցով ներկայացրեց Դիանա Տէր-Յովսէփեանը:

Այնուհետեւ հրաւիրւեց օրւայ բանախօս դոկտ. Կարէն Խանլարեանը ելոյթ ունենալու: Նա սկզբում շնորհաւորեց օրւայ յոբելեարին ու ողջունեց վարչութեան այդ հետաքրքիր նախաձեռնութիւնը:

Դոկտ. Կարէն Խանլարեանը լայն ու բովանդակալից բացատրութիւններ ներկայացրեց երկրի նախագահական ընտրութիւնների ու ստացւած արդիւնքների մասին, նաեւ անդրադարձաւ խորհրդարանում կատարւած ահաբեկչական գործողութեանը, ապա պատասխանեց ներկաների հարցերին:

Վերջում ինչպէս միշտ մասնակիցները հրաւիրւեցին համեստ ընդունելութեան, որից յետոյ նշւեց յունիս ամսւայ տարեդարձներն ու ամսւայ անւանակոչութեան եւ ազգային ու կրօնական տօները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։