Հա

Համայնք

25/07/2017 - 12:30

Քրիստոսի Այլակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում

Յուլիսի 23-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր Ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան տօնի առիթով։

«alikonline.ir» - Յուլիսի 23-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր Ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան տօնի առիթով։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Ս. Սարգիս առաջնորդանիստ Մայր եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդական փոխանորդ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, առընթերակայութեամբ՝ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի: 

Իր քարոզում Սրբազան Հայրը անդրադարձաւ Այլակերպութեան խորհրդին, եւ դրանից փոխանցւող ուսուցումներին, թելադրելով ու յիշեցնելով, որ՝ «Այսօր Աստւած մեզ էլ է հրաւիրում, մի պահ մեր աշխարհիկ ամէն տեսակ կառչւածութիւններից ձերբազատւելով, հոգէիմացապէս վեր բարձրանալու, որպէսզի հաղորդակցութեան մէջ մտնենք աստւածային ճշմարտութեան հետ, տեսնենք Աստծուն եւ լսենք նրա պատգամը, հասկանանք նրա կամքը եւ հնազանդւենք նրա Որդուն՝ Քրիստոսին»: 

Սրբազան Հայրը յաւելեց. «Քրիստոնեայ հաւատացեալը Քրիստոսից բացի ուրիշ ոչ ոքի կարիք չունի: Քրիստոնեայ հաւատացեալն իր հայեացքը, առաքեալների նման միայն եւ միայն Քրիստոսի վրայ պէտք է կենտրոնացնի, որովհետեւ փրկութիւնը, կեանքը, յարութիւնը եւ մեղքերի քաւութիւնը Քրիստոսով է տրւում եւ ստացւում»: 

Վերջում Սրբազան Հայրը շեշտեց.՝ «Եկէք այսօր մենք մեր ունեցած Աստւածաշնչական, կրօնական, եկեղեցական, հոգեւոր եւ Աւետարանական ճանաչողութիւնն ու գիտութիւնը վերաթարմացնենք եւ մեր ուխտն իբրեւ հաւատացեալի վերականգնենք՝ բացելով մեր հոգու եւ սրտի դռները, որպէսզի այնտեղ ընդունենք իր աստւածային բնութեամբ պայծառակերպւած ու փառաւորւած Տիրոջը՝ Քրիստոսին»: 

Եկեղեցում ներկայ հաւատացեալները, մեծ թէ փոքր, Սուրբ Հաղորդութիւն ստանալուց յետոյ, արարողութեան աւարտին, Վարդավառի աւանդութիւնը վառ պահելու խանդավառութեամբ եկեղեցիների բակում միմեանց վրայ ջուր թափեցին եւ ուրախ ժամեր անց կացրին: Այդ առիթով բոլոր եկեղեցիների եկեղեցական խորհուրդները պատշաճ հիւրասիրութիւն էին պատրաստել, որը օրհնւելուց յետոյ հիւրասիրւեց ժողովրդին:

 

Յարակից լուրեր

  • Աւագ հինգշաբթին Թեհրանի եկեղեցիներում
    Աւագ հինգշաբթին Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ շաբաթւայ ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են առաւօտեան եւ իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրարայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ:

  • Հանդիսաւոր կերպով նշւեց Ծաղկազարդը
    Հանդիսաւոր կերպով նշւեց Ծաղկազարդը

    Մեծ Պահքի վերջին կիրակին կոչւում է Ծաղկազարդ, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքը: Օրւայ առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հանդիսաւոր ս. պատարագ:

  • Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձը նշանաւորւեց Հանրապետական մաղթանքով
    Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձը նշանաւորւեց Հանրապետական մաղթանքով

    Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձի առիթով, երէկ առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագի ընթացքում, որը մատուցում էր Թ. Հ. Թ. առաջնորդական տեղապահ Տ. Մակար եպս. Աշգարեանը, կատարւեց Հանրապետական մաղթանք եւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ օրհնւեց Եռագոյն դրօշը: 

  • Ս. Աստւածածնայ տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Ս. Աստւածածնայ տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Թւականիս կիրակի 12 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով պատարագ:

  • Վարդավառի տօնակատարութիւն Կ.Օ.Մ.-ի հովանաւորութեան ներքոյ գտնւող ընտանիքների համար
    Վարդավառի տօնակատարութիւն Կ.Օ.Մ.-ի հովանաւորութեան ներքոյ գտնւող ընտանիքների համար

    Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի (Կ.Օ.Մ.) նախաձեռնութեամբ, երեքշաբթի յուլիսի 10-ին, կազմակերպւեց դաշտահանդէս՝ Վարդավառի, Քրիստոսի Այլակերպութեան ու Պայծառակերպութեան տօնի առիթով, մեր կարիքաւոր համայնքի համար, «Նայիրի» համալիրի շրջափակում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։