Հա

Համայնք

07/08/2017 - 13:30

Սենատոր Ռաֆայէլ Միչելինն ու Իրանում Ուրուգւայի դեսպանն այցելեցին Ազգային առաջնորդարան

Հանրապետութեան նախագահի երդմնակալութեանը մասնակցելու նպատակով Իրան այցելած Ուրուգւայի Սենատի անդամ Ռաֆայէլ Միչելինն ու Իրանում այդ երկրի դեսպանը երէկ՝ օգոստոսի 6-ին այցելել են Ազգային առաջնորդարան:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի երդմնակալութեանը մասնակցելու նպատակով Իրան այցելած Ուրուգւայի Սենատի անդամ Ռաֆայէլ Միչելինն ու Իրանում այդ երկրի դեսպանը երէկ՝ օգոստոսի 6-ին այցելել են Ազգային առաջնորդարան: Տեղեկացնում է «Ալիք»-ի թղթակից Կ. Դաւթեանը:

Հանդիպմանը ներկայ են եղել Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանն ու ազգային-հասարակական գործիչ Թովմաս Թովմասեանը:

Հանդիպման ընթացքում Ռաֆայէլ Միչելինն անդրադարձել է իրանական կողմի հետ վարած իր բանակցութիւններին՝ նշելով, որ դրանց ընթացքում անդրադարձ է կատարւել նաեւ Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւններին եւս:

Ողջունելով հիւրերին, Տ. Մակար եպս. Աշգարեանն անդրադարձել է հայ եւ ուրուգւայցի ժողովրդների բարեկամական յարաբերութիւններին: Նա հակիրճ բացատրութիւններ է ներկայացրել իրանահայ համայնքի երեք թեմերի, մասնաւորապէս՝ Թեհրանի հայկական համայնքի պատմական անցեալի մասին, ներկայ վիճակի եւ համայնքի ազգային, կրօնական ու հասարակական կեանքի մասին: Նա յատուկ կարեւորել է Իրանի իշխանութիւնների կողմից իրանահայ համայնքի նկատմամբ ցուցաբերած յարգալից ու հոգատար վերաբերմունքը՝ ներկայացնելով նաեւ իրանահայութեան մեծ աւանդն ու ներդրումները երկրի բարգաւաճման եւ առաջընթացի գործում:

Ազգային հասարակական գործիչ Թովմաս Թովմասեանն էլ իր խօսքերում նշել է, որ սենատորի հայրը ժամանակին առաջիններից էր, ով Ուրուգւայի սենատում բարձրացրեց Հայոց Ցեղասպանութեան հարցը, որի արդիւնքւոմ էլ Ուրուգւայը դարձաւ առաջին երկիրը, որը պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը:

Սենատորն էլ իր հերթին հակիրճ բացատրութիւններ է ներկայացրել ուրուգւահայ համայնքի մասին՝ նշելով, որ համայնքը մեծ դերակատարութիւն ունի երկրի քաղաքական ու սոցեալ տնտեսական կեանքում: Նա տեղեկացրել է, որ ներկայում երկրի զբօսաշրջիկութեան նախարարը հայուհի Լիլիամ Քէչիչեանն է:

Հանդիպման ընթացքում «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանն էլ անդրադարձել է Իրանի պատմա-քաղաքական կեանքում իրանահայ համայնքի դերակատարութեանը՝ Սահմանադրական յեղափոխութեան շարժումից սկսեալ մինչ օրս:

Խօսելով ժողովրդների միջեւ կապերի եւ յարաբերութիւնների մասին, Սուրիկ Աբնուսեանը նշել է, որ դրանք պայմանաւորւած չեն միայն աշխարհագրական մօտ սահմաններով, այլեւ հոգե-մտաւոր եւ մարդասիրական գաղափարների առկայութեամբ:

Նշենք, որ հանդիպամը ներկայ է եղել նաեւ իսպանագէտ Անահիտ Չիթչեանը:

Յարակից լուրեր

  • Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին
    Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին

    Լիբանանի նախագահ Միշէլ Աունն այսօր ընդունել է երկրում զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտսանեանին:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում
    Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում

    ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

  • Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ
    Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ

    2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը:

  • Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում
    Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում

    Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։