Հա

Համայնք

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 10:30

Ռոբերտ Բեգլարեան. «Միջազգային յարաբերութիւններում եւրոպացիներն Իրանի համար նոր դերակատարութիւն են բացատրել»

Օգոստոսի 8-ին Իրանում լրագրողների օրւայ կապակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր յատուկ միջոցառում՝ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Միջոցառման շրջանակում Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանն ԻՌՆԱ-ի լրագրողի հետ զրոյցում անդրադարձել է Հանրապետութեան նախագահի երդմնակալութեան արարողութեանը:

«alikonline.ir» - Օգոստոսի 8-ին Իրանում լրագրողների օրւայ կապակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր յատուկ միջոցառում՝ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Միջոցառման շրջանակում Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանն ԻՌՆԱ-ի լրագրողի հետ զրոյցում անդրադարձել է Հանրապետութեան նախագահի երդմնակալութեան արարողութեանը:

Ռոբերտ Բեգլարեանը նշել է, որ Միջուկային բանակցութիւններին մասնակից միջնորդ «վեցեակ»-ի անդամ եւրոպական երկրների ներկայացուցիչների մասնակցութիւնը նախագահի երդմնակալութեան արարողութեանը վկայում է այն մասին, որ միջազգային յարաբերութիւններում եւրոպական կողմն Իրանի համար նոր դերակատրութիւն է բացատրել: Ըստ նրա՝ սա յստակ պատգամ է Վաշինգտոնին այն մասին, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած Եւրոպայի դիրքորոշումը տարբերւում է ԱՄՆ-ից:

«Երդմնակալութեան արարողութեան հետ կապւած կարեւորը յատկապէս միջազգային եւ տարածաշրջանային հարցերում ծանրակշիռ դերակատարութիւն ունեցեղ երկրների ներկայացուցիչների մասնակցութիւնն էր, որն իր մէջ յստակ պատգամ էր պարունակում:

Ներքին կտրւածքով, այն Իրանի ժողորդին յիշեցնում էր, որ միջազգային հանրութիւնը հետեւում է երկրի քաղաքա-տնտեսական իրադարձութիւններին ու տեղաշարժերին: Որպէս իրանցի կարծում եմ, թէ սա կրկնակի պարտաւորեցնող հանգամանք է բոլորիս համար, որպէսզի ոչինչ չխնայենք մեր ազգային նպատակների եւ շահերի իրագործման համար, եւ միջազգային հանրութեանն ապացուցենք, որ անհնար է անտեսել մարդկային, մշակութային եւ քաղաքակրթական հսկայ ներուժ ունեցող եւ աշխարհաքաղաքական մեծ նշանակութիւն ունեցող Իրանին»,- ասել է Թեմական խորհրդի ատենապետը:

Ռոբերտ Բեգլարեանը յաւելել է, որ սա նաեւ յստակ պատգամ էր միջազգային հանրութեան մտաւորականութեանը, որպէսզի վերանայեն եւ վերաիմաստաւորեն Իրանի հետ կապւած իրենց մօտեցումներն ու հայեացքները, եւ հաշւի առնելով այն հանգամանքը, որ առանց Իրանի գործուն մասնակցութեան անհնար է աշխարհում եւ տարածաշրջանում հասնել խաղաղութեան եւ կայունութեան, փորձեն Իրանի հետ ձեւաւորել կառոցողական գործակցութիւն:

Անդրադառնալով դոկտ. Ռոհանիի հայաստանեան վերջին այցին եւ Սերժ Սարգսեանի մասնակցութեանը Հանրապետութեան նախագահի երդմնակալութեան արարողութեանը, Ռոբերտ Բեգլարեանն ասել է. «Այս այցելութիւններն անշուշտ կարող են օգտակար լինել: Սակայն, պէտք է նշել, որ կողմերի միջեւ բարեկամութիւնը, ընդլայնւած յարաբերութիւններն ու փոխադարձ հասկացողութիւնն այնքան է խորացել, որ նման այցերը կոչւած են միայն դրանք ամրապնդելու, այլ, ոչ թէ նոր էջ բացելու»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։