Հա

Համայնք

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 12:00

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ. Միջոցառում՝ նւիրւած լրագրողների օրւան

Օգոստոսի 8-ին Իրանում լրագրողների օրւայ կապակցութեամբ, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը կազմակերպել էր օրւան նւիրւած միջոցառում, որին մասնակցում էին իրանական ԶԼՄ-ների մէկ տասնեակից աւելի ներկայացուցիչներ:

«alikonline.ir» - Օգոստոսի 8-ին Իրանում լրագրողների օրւայ կապակցութեամբ, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը կազմակերպել էր օրւան նւիրւած միջոցառում, որին մասնակցում էին իրանական ԶԼՄ-ների մէկ տասնեակից աւելի ներկայացուցիչներ: Տեղեկացնում է «Ալիք»-ի թղթակից Կ. Դաւթեանը:

Մասնակիցներնը նախ այցելեցին Ս. Թադէոս-Բարթուղիմէոս ու Ս. Գէրոգ եկեցիներ եւ ծանօթացան պատմական նշանակութեան այդ կառոյցներին, որից յետոյ մեկնեցին Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղի (Նոբահար):

«Կոմիտաս» սրահում, նախ մասնակիցներին ողջունեց միջոցառման կազմակերպիչ, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի յարաբերական մարմնի նախագահ Արթին Բաբայեանսը, որից յետոյ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանը սպառիչ բացատրութիւններ ներկայացրեց Հ.Մ.Ա.Կ.-ի անցեալի, ներկայ գործունէութեան եւ կառոյցի մասին՝ անդրադառնալով նաեւ իրանահայ համայնքի պատմութեանն ու գործունէութեանը:

Ապա, օրւայ կապակցութեամբ ներկաներին ողջունեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, որը մասնակիցներին ներկայացրեց թեմի կառոյցն ու գործունէութիւնը:

Վերջում Իրանում ՀՀ դեսպանութեան 3-րդ քարտուղար Արթուր Յակոբեանն ընթերցեց լրագրողի օրւայ կապակցութեամբ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ուղերձը:

Նշենք, որ միջոցառմանը ներկայ էին նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Սերրոժ Օհանեանը եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիցչները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։