Հա

Համայնք

15/08/2017

Թեհրանահայ աշակերտները արծւաբոյն Շուշիում

Ինչպէս նախորդ տարիներին այս տարի եւս Թեհրանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների նախաձեռնութեամբ հայոց դպրոցների 15 աշակերտներ իրենց երեք պատասխանատուների՝ Անուշա Աւասափեանի, Աղաւնի Մինասեանի եւ Սիլւանա Աւասափեանի հետ Շուշի մեկնեցին յուլիսի 29-ի երեկոյեան գերաշնորհ Սրբազան Հօր օրհնանքը ստանալուց յետոյ:

Ասմունքի համահայկական 6-րդ պառատօն

 

2017 թւականի յուլիսի 30-ից օգոստոսի 3-ը, հայ ժողովրդի համար անկոտրուն հաւատի խորհրդանիշ դարձած Շուշի քաղաքում անցկացւեց Ասմունքի համահայկական 6-րդ փառատօնը:

Փառատօնի կարգախօսն էր «Մենք կանգուն ենք մեր սարերի պէս»:

Փառատօնը կազմակերպւել էր «Աւան Շուշի պլազա» հիւրանոցի, ԼՂՀ կրթութեան, գիտութեան եւ սպորտի եւ ՀՀ Սփիւռքի նախարարութիւնների աջակցութեամբ:

Ինչպէս նախորդ տարիներին այս տարի եւս Թեհրանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների նախաձեռնութեամբ հայոց դպրոցների 15 աշակերտներ իրենց երեք պատասխանատուների՝ Անուշա Աւասափեանի, Աղաւնի Մինասեանի եւ Սիլւանա Աւասափեանի հետ Շուշի մեկնեցին յուլիսի 29-ի երեկոյեան գերաշնորհ Սրբազան Հօր օրհնանքը ստանալուց յետոյ:

Մրցոյթին մասնակցում էին Հայաստանից, Արցախից, Ջաւախքից, Լիբանանից, ԱՄՆ-ից Ռուսաստանից եւ Թեհրանից թւով 95 աշակերտներ, իսկ իրաւարար կազմում էին ճանաչւած գրականագէտներ, գիտնականներ եւ դերասաններ:

Թեհրանից աշակերտները Շուշի հասան յուլիսի 30-ի կէսօրին եւ երեկոյեան այցելեցին Ս. Ղազանչեցոց եկեղեցի իսկ օգոստոսի 1-ին առաւօտեան ժամը 10-ին տեղի «Խաչատուր Աբովեան» դպրոցի դահլիճում մեկնարկը տրւեց 6-րդ Համահայկական ասմունքի փառատօնի, որի ընթացքին ելոյթ ունեցան ԼՂՀ-ի կրթութեան, գիտութեան եւ սպորտի նախարարի տեղակալը, ՀՀ Սփիւռքի նախարարութեան ներկայացուցիչը, ասմունքի փառատօնի կազմակերպիչ՝ բարերար Ալէք Բաղդասարեանը, Կազմկոմիտէի նախագահ` Արծրուն Աւագեանը:

Մրցոյթը տեւեց երկու 2 օր, բաժանւած տարիքային երկու խմբերի՝ 9-ից 13 տարեկան եւ 14-ից վեր:

Մրցոյթի մասնակիցների համար այդ օրերին կազմակերպւեց այցելութիւններ դէպի Գանձասար, Տիգրանակերտ, Հունոտի կիրճ եւ զօնթիկներ, Մենք ենք մեր սարերը (Տատիկի եւ պապաիկի) արձան: Այցելութիւնները ամփոփւեց Պանթէոնում, ուր մասնակիցները ծաղիկներ զետեղեցին զոհւածների շիրիմներին, իրենց յարգանքի տուրքը մատուցելով նրանց անմեռ յիշատակին: Իսկ Չորեքշաբթի երեկոյեան մշակոյթի եւ երիտասարդութեան կենտրոնում տեղի ունեցաւ տօնական գեղեցիկ միջոցառում՝ ներկայութեամբ բարձրաստիճան հիւրերի, ուր եւ ամփոփւեց մրցոյթի արդիւնքները, թւով ութ մասնակիցներ ստացան մրցանակներ իսկ Թեհրանից՝ Հազրէ Շահնազարեանը եւ Նոյ Նազարեանը ստացան 2-րդ եւ 3-րդ մրցանակները:

Վերջին երեկոն բոլոր մասնակիցները անցկացրին հիւրանոցի բակում վառւած խարոյկի շուրջը թնդացնելով հայ երգն ու պարը, որի ընթացքում ստացան հաւաստիագրեր եւ պարգեւներ:

Աւանդոյթի համաձայն փառատօնի մասնակիցները Շուշիից մեկնելուց առաջ պրն. Գուրգէն Մելիքեանի հետ մասնակցեցին Ծառատունկի եւ եօթը տնկիներ տեղադրեցին բարերեր Սէրգէյ Սարգսեանի միջոցով կառուցւող պատանեկան ստեղծագործական կենտրոնի բակում: Բոլոր մասնակիցները հեռացան յաղթածի հոգեբանութեամբ քանի որ նրանք տեսան իրենց հայրերի ազտագրած յաղթական քաղաք Շուշին, եղան տարբեր տեսարժան վայրերում, ձեռք բերեցին նոր ընկեներ եւ թողեցին քաղաքը կրկին վերադառնալու ակնկալիքով:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։