Հա

Համայնք

Կիրակի, 20 Օգոստոսի 2017 10:10

Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ շրջանի պետն այցելեց Սրբազան առաջնորդին

Չորեքշաբթի օգոստոսի 16-ի առաւօտեան, Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ շրջանի պետ՝ դոկտ. Նազարեանը այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

«alikonline.ir» - Չորեքշաբթի օգոստոսի 16-ի առաւօտեան, Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ շրջանի պետ՝ դոկտ. Նազարեանը այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Այցելութեանը ներկայ էին նաեւ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի Բ. ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, նոյն խորհրդի անդամ՝ պրն. Արմէն Սիմոն Խաչիկեանը, Կրթական խորհրդի անդամներ՝ տկն. Ժասմէն Մինասեանը եւ պրն. Ալֆրէդ Կարպետեանը նաեւ Հայոց ազգային «Արաքս» դպրոցի տեսչուհի՝ տկն. Անի Մանուկեանը:

Սրբազան Հայրը նախ հակիրճ բացատրութիւններ փոխանցեց Թեհրանի հայոց թեմի կառոյցների, Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի նաեւ հայկական համայնքի ազգային-մշակութային աշխատանքների մասին:

Վերջում առաջնորդ Սրբազանն իր գնահատանքը եւ շնորհակալութիւնը յայտնեց այցելուներին, մաղթելով բոլորի համար յաջողութիւն կրթական ոլորտում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։