Հա

Համայնք

Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017 11:00

Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Երկխօսութեան յանձնախումբը ազգային առաջնորդարանում

Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Երկխօսութեան յանձնախումբը, որի անդամներից է նաեւ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, երկօրեայ երկխօսական ժողովի առիթով Թեհրան են գտնւում:

Կիրակի թւականիս օգոստոսի 20-ին, յանձնախմբի անդամներն այցելեցին ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին առաջնորդ Սրբազան Հօր հետ: 

«alikonline.ir» - Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Երկխօսութեան յանձնախումբը, որի անդամներից է նաեւ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, երկօրեայ երկխօսական ժողովի առիթով Թեհրան են գտնւում:

Կիրակի թւականիս օգոստոսի 20-ին, յանձնախմբի անդամներն այցելեցին ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին առաջնորդ Սրբազան Հօր հետ: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Խմբին ուղեկցում էին Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան կազմակերպութեան Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ հոջ. Մոհամմադ Մահդի Թասխիրիին, նոյն կենտրոնից տկն. Ռաշիդբէյգին եւ պարոնայք՝ Լոթֆին եւ Մոխթարեանը։

Հանդիպման ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Ա ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը, Բ ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, նոյն խորհրդի անդամ՝ տկն. Արմինէ Սէթխանեանը, առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Սերոժ Օհանեանը եւ քահանայ հայրերը:

Նախ առաջնորդ Սրբազան Հայրը ողջունեց ներկաներին ապա խօսեց ընդհանրապէս հայ եկեղեցու պատմութեան եւ մասնաւորապէս Իրանում հայ համայնքի մասին, մատնանշելով, որ հայ գաղութն Իրանում շատ հին պատմութիւն ունի եւ մեծապէս սատարած է իրանեան հայրենիքի մշակութային, ճարտարապետական եւ արւեստի կեանքի բարգաւաճման:

Ապա հոջ. Թասխիրին շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը ջերմ ընդունելութեան համար եւ յայտնեց՝ «Սեպուհ Սրբազանը մեր կազմակերպութեան շատ սիրելի եւ մօտիկ անձնաւորութիւնն է»:

Այնուհետեւ խումբն այցելեց Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ Սրբազան Հայրը բացատրութիւններ տւեց հիւրերին, որոնք գոհունակ սրտով հրաժեշտ տւին եւ մեկնեցին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։