Հա

Համայնք

Երեքշաբթի, 29 Օգոստոսի 2017 09:30

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Օգոստոսի 27-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Շւէյցարիայի Աւետարանական եկեղեցու վերապատւելի Ժան-Քլոդ Բասսէթին:

«alikonline.ir» - Օգոստոսի 27-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Շւէյցարիայի Աւետարանական եկեղեցու վերապատւելի Ժան-Քլոդ Բասսէթին, որը Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի երկխօսութեան պատւիրակութեան անդամ է եւ Սրբազան Հօր տարիների ծանօթն է։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Սրբազան Հայրն իր ուրախութիւնն ու գոհունակութիւնը յայտնեց այցելութեան առիթով եւ կողմերը զրուցեցին միջեկեղեցական եւ միջկրօնական յարաբերութիւնների այժմէականութեան եւ հրամայական պահանջք լինելու իրողութեան մասին։

Խօսւեց նաեւ վերջերս Թեհրանում Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի եւ Կրօնների երկխօսութեան կենտրոնի միջեւ տեղի ունեցած երկխօսութեան արդիւնաւէտութեան մասին։

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։