Հա

Համայնք

29/08/2017

Թեմակալ առաջնորդն հանդիպել է Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի հետ

Օգոստոսի 23-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին։ 

«alikonline.ir» - Օգոստոսի 23-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Դոկտ. Կարէն Խանլարեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց Սրբազան Հօրը խորհրդարանական աշխատանքների, նախարարների նշանակման եւ մեր հայանքին յուզող հարցերի վերաբերեալ։

Սրբազան Հայրը ջերմօրէն գնահատեց դոկտ. Խանլարեանի աշխատանքը՝ նրան մաղթելով յաջողութիւն:

Թեմակալ առաջնորդը պատգամաւորի հետ խորհրդակցեց պետական համալսարաններում հայ ուսանողների դիմագրաւած որոշ դժւարութիւնների եւ նրանց յաղթահարելու միջոցների մասին։

Յարակից լուրեր

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Զոհրաբ Մնացականեան. «Արցախը եղել է եւ լինելու է մեր դիւանագիտական ճակատի առաջնահերթութիւնների շարքում»
    Զոհրաբ Մնացականեան. «Արցախը եղել է եւ լինելու է մեր դիւանագիտական ճակատի առաջնահերթութիւնների շարքում»

    ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականեանը երէկ մեկնել է Արցախի Հանրապետութիւն, հանդիպում է ունեցել նախագահ Բակօ Սահակեանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Մասիս Մայիլեանը, քննարկւել են արտաքին քաղաքականութեան եւ այդ ոլորտում հայկական երկու պետութիւնների փոխգործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: 

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Թեհրանի Պետական համալսարանում դասախօսութիւն՝ Հայաստանի վերջին իրադարձութիւնները
    Թեհրանի Պետական համալսարանում դասախօսութիւն՝ Հայաստանի վերջին իրադարձութիւնները

    Հայաստանի վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ երէկ երեկոյեան կազմակերպւել էր դասախօսութիւն, Թեհրանի Պետական համալսարանի իրաւաբանական եւ քաղաքական գիտութիւնների ֆակուլտետում: Թեհրանի Պետական համալսարանի Կենտրոնական Եւրասիայի հետազօտութիւնների գիտա-հետազօտական խումբը եւ Կովկասի հետազօտութիւնների հիմնադրամը, հետեւեալ խորագրով էին կազմակերպել դասախօսութիւնը՝ «Հայաստանում 2018-ի բողոքները, ակունքները, դրդապատճառները եւ հեռանկարները»:

  • Կարօ Փայլանը հանդիպել է Դեմիրթաշի հետ
    Կարօ Փայլանը հանդիպել է Դեմիրթաշի հետ

    Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայագզի պատգամաւոր Կարօ Փայլանը նախօրէին Էդիրնէի բանտում հանդիպել է կուսակցութեան նախկին համանախագահ, Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի հետ, որը շարունակում է կալանքի տակ մնալ 2016 թւականի նոյեմբերից։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։