Հա

Համայնք

30/08/2017

Յատուկ աղօթք՝ Ուկրայինայի խաղաղութեան համար

Օգոստոսի 25-ի առաւօտեան, յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, Ուկրայինաի դեսպանատան խնդրանքով եւ նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ նշեալ երկրի խաղաղութեան եւ ժողովրդի բարօրութեան համար աղօթք:

«alikonline.ir» - Օգոստոսի 25-ի առաւօտեան, յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, Ուկրայինաի դեսպանատան խնդրանքով եւ նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ նշեալ երկրի խաղաղութեան եւ ժողովրդի բարօրութեան համար աղօթք: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Վաղ առաւօտեան Ուկրայինայի դեսպանը եւ դեսպանատան անձնակազմը ներկայ գտնւեցին ս. պատարագին: Պատարագի ընթացքին քարոզի պահին, Սրբազան Հայրը բնաբան ունենալով Յովհաննէսի Աւետարանի 14:27 խաղաղութեան մասին Յիսուս Քրիստոսի խօսքերը, բացատրեց խաղաղութեան եւ հանգստութեան կարեւորութիւնը երկրների կեանքում եւ ասաց. «Խաղաղութիւնը որեւէ երկրի եւ պետութեան առաջնահերթ կարեւորութիւններից է, որը ցաւօք այսօր բացակայում է աշխարհի շատ երկրներից եւ դա պետութիւնների փոխադարձ հասկացութեան պակասի հետեւանքն է, որի ընթացքում տուժում է անմեղ ժողովուրդը»:

Քարոզի մէջ Սրբազան Հայրն անդրադարձաւ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի եւ Մշակոյթի ու իսլամական հաղորդակցութեան կազմակերպութեան Կրօնների երկխօսութեան կենտրոնի համատեղ կազմակերպւած խորհրդաժողովին, որի նպատակն էր խաղաղութեան եւ կրօնների երկխօսութեան հաստատումը միջին արեւելքի երկրների մէջ, որը տեղի էր ունեցել օգոստոսի 21-22-ին մշակութային կապի կենտրոնատեղիում:

Քարոզի երկրորդ բաժնում Սրբազան Հայրն անգլերէն լեզւով ողջունեց Ուկրայինայի դեսպանի եւ դեսպանութեան անձնակազմի ներկայութիւնը եւ աղօթեց համայն աշխարհի ու մանաւանդ Ուկրայինայի խաղաղութեան եւ բարօրութեան համար ու խաղաղութեան ճամբին իրենց կեանքը զոհած անձանց հոգիների հանգստութեան համար:

Յաւարտ ս. պատարագի, Սրբազան Հայրը հիւրերին հիւրընկալեց Առաջնորդարանի դահլիճում եւ ունեցաւ մտերմիկ զրոյց դեսպանի հետ, որտեղ եւ ծանօթացրեց Թեհրանի հայ համայնքն իր հոգեւոր եւ ազգային կողմերով:

Իր հերթին պրն. դեսպանն էլ Սրբազան հօրը նւիրեց Ուկրայինայի պատմութեանը կապւող լուսանկարների ալբոմ եւ յատուկ շնորհակալութիւն յայտնեց հիւրասիրութեան համար: 

Յարակից լուրեր

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Եկեղեցականաց համագումար
    Եկեղեցականաց համագումար

    Երկուշաբթի, մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս Եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի, մայիսի 10-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք Համբարձման տօնի առիթով սուրբ պատարագը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։