Հա

Համայնք

Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017 11:50

Իսպանիայի «EFE» հեռուստաընկերութեան հարցազրոյցը Սրբազան Հօր հետ

Օգոստոսի 30-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հարցազրոյց է ունեցել Իսպանիայի «EFE» հեռուստաընկերութեան Իրանում աշխատող լրագրողների հետ:

«alikonline.ir» - Օգոստոսի 30-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հարցազրոյց է ունեցել Իսպանիայի «EFE» հեռուստաընկերութեան Իրանում աշխատող լրագրողների հետ: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Սրբազան Հայրը հարցազրոյցի ընթացքում ներկայացրել է իրանահայութեան պատմութիւնը, հայութեան ու Հայաստանի դարաւոր սերտ յարաբերութիւնը Իրանի եւ նրա ազնիւ ժողովրդի հետ։ 

Սրբազան Հայրը նշել է, որ Իրանի լուսամիտ ղեկավարութիւնն ու ժողովրդն իրենց կեանքի ուղեգիծն են դարձրել այլ կրօններին ու ազգերին ընկալումով ու սիրով վերաբերմունքը: Նա շեշտել է, որ Իրանը Մերձաւոր Արեւելքի խաղաղ երկրներից է, ուր բոլոր կրօնների հետեւորդներն ու ժողովուրդը համերաշխութեամբ վայելում են իրենց կրօնական եւ մշակութային կեանքը եւ մասնակցում են երկրի աճին ու բարգաւաճմանը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։