Հա

Համայնք

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 09:50

Սրբազան Հայրն ընդունեց Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին

Հինգշաբթի 31 օգոստոս 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւաածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներ՝ պրն. Լեւիկ Հայրապետեան եւ տիկնայք՝ Հերմիկ Արշակեան, Ռիմա Տէր-Ստեփանեան, Յասմիկ Խալաֆեան եւ Քնարիկ Սարգսեանին: 

«alikonline.ir» - Հինգշաբթի 31 օգոստոս 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւաածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներ՝ պրն. Լեւիկ Հայրապետեան եւ տիկնայք՝ Հերմիկ Արշակեան, Ռիմա Տէր-Ստեփանեան, Յասմիկ Խալաֆեան եւ Քնարիկ Սարգսեանին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Խորհուրդը Սրբազան Հօրը զեկուցեց եկեղեցում կատարւող նորոգութիւնների մասին։

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց խորհրդին եւ քաջալերեց, որ աշխատանքներն աւելի արագացնեն, որպէսզի շուտափոյթ սկսւեն եկեղեցական արարողութիւնները: Խորհրդին փոխանցեց նաեւ Կրօնական եւ Թեմական խորհրդների նիստին առնւած որոշումը արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանի գծով եւ ասաց, որ շուտով նոր ծխատէր քահանայ է նշանակւելու Ս. Աստւածածին եկեղեցու համար:

Նոյն առիթով, առաջնորդ Սրբազանը թւականիս շաբաթ սեպտեմբերի 2-ին այցելեց Ս. Աստւածածին եկեղեցի, նորոգութեան աշխատանքների վերահասու լինելու համար:

Ապա այցելեց «Արտակ Մանուկեան» թանգարան եւ եկեղեցու շրջափակում բնակւող երկու սիրիահայ ընտանիքներին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։