Հա

Համայնք

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 10:00

Հանդիպում հայոց դպրոցների կրօնի ուսուցիչների հետ

Երկուշաբթի թւականիս 4 սեպտեմբերի կ. յ. ժամը 1-ին ազգ. առաջնորդարանի դահիլճում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ թեմիս հայոց դպրոցների կրօնի ուսուցիչների խորհրդակցական ժողովը, որի ընթացքին ճշտւեցին դպրոցներում կրօն դասաւանդող ուսուցիչները եւ դասաժամերը։

«alikonline.ir» - Երկուշաբթի թւականիս 4 սեպտեմբերի կ. յ. ժամը 1-ին ազգ. առաջնորդարանի դահիլճում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ թեմիս հայոց դպրոցների կրօնի ուսուցիչների խորհրդակցական ժողովը, որի ընթացքին ճշտւեցին դպրոցներում կրօն դասաւանդող ուսուցիչները եւ դասաժամերը։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Հանդիպման ներկայ էին Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանն ու Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան ատենապետ՝ տկն. Անի Մանուկեանը։

Սրբազան Հայրը կարեւորելով կրօնի դասաւանդման կարեւորութիւնն ու կենսականութիւնը յայտնեց, որ կրօնի դասաւանդման մակարդակի բարձրացման ի խնդիր, այսուհետ դասանիւթը դասաւանդւելու է վստահւած ու մասնագէտ ուսուցիչների կողմից։

Սրբազան Հայրը նաեւ յոյս յայտնեց, որ կրօնի ուսուցիչների վերաւորակման համար որեւէ ջիգ չի խնայի ու ամէն պատեհ առիթ պիտի օգտագործէ կրօնի ուսուցիչների հոգեւոր գիտելիքների զարգացման համար, որը կը նպաստի հայ քրիստոնեայ աշակերտի հոգեւոր դաստիարակութեան եւ աճման։

Պարագաները ճշտւեցին ու փոխանցւեցին Կրթական խորհրդին եւ պատկան պատասխանատուներին։

Սրբազան Հայրը վերջում յաջողութիւն մաղթելով ուսուցչական կազմին, նրանց համար առ բարձրեալ Աստւած առաւել իմաստութիւն եւ յաջողութիւն մաղթեց։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։