Հա

Համայնք

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 12:50

Հանդիպում՝ Թեհրանի իրաւապահ ուժերի հրամանատար զօրավար Ռահիմիի հետ

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, աստւածային կրօնների ներկայացուցիչները այցելել են զօրավար Ռահիմիի գրասենեակը շնորհաւորելու նրան՝ Թեհրանի իրաւապահ ուժերի հրամանատարի պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ:

«alikonline.ir» - Երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, աստւածային կրօնների ներկայացուցիչները այցելել են զօրավար Ռահիմիի գրասենեակը շնորհաւորելու նրան՝ Թեհրանի իրաւապահ ուժերի հրամանատարի պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Հանդիպմանը, որին ներկայ են եղել նաեւ իրաւապահ ուժերի հասարակական հարցերով տեղակալ գնդապետ Մորադին, մասնակցում էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, Իսլամական խորհրդարանում զրադաշտների պատգամաւոր Էխթիարին, Հրեաների միութեան փոխնախագահ Քոհան Սեդղը եւ իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան հաւաքականութիւնների գերատեսչութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սաիդ Թաղաւին:

Հանդիպման ժամանակ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները շնորհաւորել են Թեհրանի իրաւապահ ուժերի նոր հրամանատարին, շնորհակալութիւն յայտնել յատկապէս կրօնական արարողութիւնների եւ տօնակատարութիւնների անվտանգութեան ապահովման հարցում իրաւապահ ուժերի արժէքաւոր ու շարունակական համագործակցութեան կապակցութեամբ եւ յոյս յայտնեցին այս համագործակցութիւնն այսուհետեւ եւս կը շարունակւի:

Հանդիպման ժամանակ զօրավար Ռահիմին ընդգծել է, որ իրաւապահ ուժերն անցեալի նման համահաւասար ձեւով կարեւորում են իրանցի բոլոր քաղաքացիների անվտանգութեան ապահովումն ու նրանց ծառայութիւնը: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։