Հա

Համայնք

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 12:50

Սրբազան Հայրը մասնակցեց Իմամ Ալիի կեանք ու գործունէութեան ուսումնասիրութեան համագումարին

Թւականիս չորքեքշաբթի 6 սեպտեմբերի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որպէս դասախօս, իր մասնակցութիւնը բերեց գիտութեան նախարարութեան հումանիտար գիտութիւնների կենտրոնի Իմամ Ալիի կեանք ու գործունէութեան ուսումնասիրութեան բաժնի կազմակերպած համագումարին։

«alikonline.ir» - Թւականիս չորքեքշաբթի 6 սեպտեմբերի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որպէս դասախօս, իր մասնակցութիւնը բերեց գիտութեան նախարարութեան հումանիտար գիտութիւնների կենտրոնի Իմամ Ալիի կեանք ու գործունէութեան ուսումնասիրութեան բաժնի կազմակերպած համագումարին։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Սրբազան Հօր դասախօսութեան նիւթն էր «Իմամ Ալի»-ի կեանքն ու ընկերային մտածումները։ Համագումարին մասնակցում էին Նահջոլբալաղէի Համաշխարհային Ինստիտուտի տնօրէն՝ այաթ. Դինփառւառ եւ այլ մասնագէտներ։

Սրբազան Հայրը իր դասխօսութեան մէջ վեր առաւ Իմամ Ալիի կատարած գործը իսլամական ընկերութեան կեանքում։ Սրբազան Հայրը նաեւ յիշեց թէ Նահջոլբալաղան, վկան է Իմամ Ալիի արդարամտութեան: Իր խալիֆայութեան շրջանին Ալին հետամուտ եղաւ աղքատասիրութեան ու այրիների պաշտպանութեան:Նա հանդիսացաւ հարստութեան հաւասար բաժանման ջատակով:

Մասնագիտական կլոր սեղանից յետոյ տեղի ունեցաւ հանգուցեալ Ալիագէտ Իսլամի հոգեւորականների զաւակների դասախօսութիւնը, որից յետոյ Սրբազան Հօր Մասնակցութեամբ տեղի ունեցաւ Ալիագիտութեան համագումարի յուշանւէրների բաշխումը:

Յարակից Հրապարակումներ

  • Նւիրատւութիւն Ս. Սարգիս եկեղեցուն
    Նւիրատւութիւն Ս. Սարգիս եկեղեցուն

    Շաբաթ 17 փետրւար 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Տիրամայր Սոնա Աշգարեանին:

  • Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների համագումար
    Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների համագումար

    Թւականիս ուրբաթ, 16 փետրւարի յետմիջօրէի ժամը 4:00-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների համագումարը, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի ու կազմակերպութեամբ՝ թեմի Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի:

  • Տեառնընդառաջի տօնակատարութիւն եւ երեխաների ընծայում Թեհրանի հայոց եկեղեցիներում
    Տեառնընդառաջի տօնակատարութիւն եւ երեխաների ընծայում Թեհրանի հայոց եկեղեցիներում

    Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ` փետրւարի 14-ին: Սա տօնն է Քառասնօրեայ Գալստեան Քրիստոսի ի Տաճարն: 

    Այս առիթով, երեքշաբթի 13 փետրւար 2018-ի երեկոյեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը: 

  • Արեւագալի արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում
    Արեւագալի արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

    Մեծ պահոց առաջին շաբաթից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում, երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին կատարւելու են Արեւագալի եւ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ: 

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի 12 փետրւար 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ազգայիններ՝ դոկտ. Էդգար Շահգալդեանին եւ պրն. Նորայր Արամեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։