Հա

Համայնք

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 14:30

Սրբազան Հօր ձեռամբ սեպտեմբերի 8-ին, Ս. Աստւածածին եկեղեցում օրհնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ՝ Իրանի 49-րդ Համահայկական խաղերի ջահը

Իրանի 49-րդ Համահայկական խաղերը նւիրւած են լինելու «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին: «Ակունք» կենտրոնի սաներն ու ուսուցչական կազմը եւ տնօրինութիւնը ներկայ էին ջահի օրհնման արարողակարգին:

«ԱԼԻՔ» - Իրանի 49-րդ Համահայկական խաղերը նւիրւած են լինելու «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին: «Ակունք» կենտրոնի սաներն ու ուսուցչական կազմը եւ տնօրինութիւնը ներկայ էին ջահի օրհնման արարողակարգին:

Այս շրջանում խաղերի ջահը կրելու է Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականում հանդէս եկող Օշին Սահակեանը: Օրհնւած ջահը փոխադրւեց մարզաւանի Սուրբ Խաչ մատուռ, ուր եւ կը պահւի մինչեւ խաղերի բացման հանդիսութիւն:

Արարողութեանը ներկայ էին՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահն ու կազմի անդամները, Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախագահը եւ կազմի անդամները, Համահայկական խաղերի յանձնախումբը եւ բացման հանդիսութեան յանձնախումբը:

Յիշեցնենք, որ 49-րդ Համահայկական խաղերի բացումը կը կատարւի սեպտեմբերի 12-ին, որով կը մեկնարկի իրանահայութեան օլիմպիկ կոչւող այս մարզական մրցումները:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։