Հա

Համայնք

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 10:30

Սրբազան Հօր հանդիպումը Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի եւ Եկեղեցասէր կանանց միութեան վարչութեան հետ

Սեպտեմբերի 10-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան հանդիպեց Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի եւ Եկեղեցասէր կանանց միութեան վարչութեան անդամների հետ։ 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 10-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան հանդիպեց Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի եւ Եկեղեցասէր կանանց միութեան վարչութեան անդամների հետ։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Հանդիպման ներկայ էր նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու Շաքէ Եղիայեանը։

Սրբազան Հայրը նաեւ հանդիպեց Եկեղեցական խորհրդի հետ, լսեց նրանց առաջարկներն ու ծրագրերը կապւած Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր կանանց միութեան հետ ընդհանրապէս եւ վարչութեան հետ մասնաւորապէս։ Այնուհետեւ հրաւիրւեց Եկեղեցասէր կանանց միութեան վարչութիւնը մասնակցելու հանդիպում-ժողովին։

Սրբազան Հայրը առաջին հերթին, գնահատեց Եկեղեցասէր կանանց միութիւնն ու իր վարչութիւնը, որ երկար տարիներից ի վեր ծառայում է Սրբոց Թարգմանչաց եկեղեցուն գործակցութեամբ եկեղեցու Եկեղեցական խորհրդին, այնուհետ որպէսզի աշխատանքային եւ գործունէութեան առաւել արդիւնաւէտութիւն լինի Սրբազան Հայրը կարեւորեց Եկեղեցական խորհրդի աշխատանքները կապւած եկեղեցու ներքին, վարչական եւ մոմավաճառութեան հետ եւ միւս կողմից էլ յանձնարարեց Եկեղեցասէր կանանց միութեան, որպէսզի իբրեւ եկեղեցու մօտիկ կանգնած միութիւն շարունակեն իրենց ծառայական աշխատանքը համագործակցութեամբ Եկեղեցական խորհրդի եւ քահանայից դասի։ «Մենք բոլորս մէկ ընտանիք ենք, քահանայից դաս, Եկեղեցական խորհուրդ, Եկեղեցասէր կանանց միութիւն, երգեցիկ խումբ եւ պարտինք միասնաբար գործել ի խնդիր մեր եկեղեցական եւ ընկերային ու մշակութային կեանքի առաւել պայծառացման»,- եզրակացրեց Սրբազան Հայրը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։