Հա

Համայնք

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 11:20

Սրբազան Հայրն ընդունեց կանադահայ մի խումբ զբօսաշրջիկների

Սեպտեմբերի 11-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց կանադահայ մի խումբ զբօսաշրջիկների:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 11-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց կանադահայ մի խումբ զբօսաշրջիկների: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Զբօսաշրջիկների եկած էին Կանադայից առաջնորդութեամբ Կանադայի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն Ս. արք. Չարեանի:

Այցելութեանը ներկայ էին նաեւ Թեհրանի հայոց թեմի Թեմական եւ Կրօնական խորհրդի անդամները:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց այցելուներին, մեծապես գնահատեց նրանց այս այցը, որը նաեւ նպատակ ունի ծանօթանալու Իրանին եւ իրանահայութեանը:

Թեմակալ առաջնորդը կարեւորութեամբ շեշտեց, որ Իրանը այն չէ ինչ, որ արեւմտեան մամուլը, ամերիկեան լրատւամիջոցները, հրէական լաբբիի ազդեցութեան ներքոյ կը ներկայացնեն:

Իրանն իբրեւ զարգացած, յառաջադէմ եւ զանազան կրօնների հետեւորդների համատեղ կեցութեան օրրան, ուսուցանելի բաներ ունի իր շրջապատի համար: Իրանահայ համայնքը դարերով ապրել է եւ ապրում է Իրանում, վայելելով իրենց կրօնական եւ տոհմիկ արարողութիւնները կատարելու ազատութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։