Հա

Համայնք

Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2017 11:00

Մեծարւեց Նազար Շահվերդեանը

Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ հինգշաբթի սեպտ. 14-ին կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ՝ նւիրւած համայնքիս անխոնջ մշակ, վաստակաւոր ուսուցիչ, գրող, երգիծաբան, «Ալիք» օրաթերթի բազմամեայ աշխատող, այժմ հանգստի կոչւած՝ Նազար Շահվերդեանը: 

«alikonline.ir» - Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ հինգշաբթի սեպտ. 14-ին կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ՝ նւիրւած համայնքիս անխոնջ մշակ, վաստակաւոր ուսուցիչ, գրող, երգիծաբան, «Ալիք» օրաթերթի բազմամեայ աշխատող, այժմ հանգստի կոչւած՝ Նազար Շահվերդեանը: Այս մասին տեղեկանում ենք Իրանահայ գրողների միութիւնից:

Միութեան նախագահ Վարանդի բացման խօսքից յետոյ Նազար Շահվերդեանի ուսուցչական եւ գրական վաստակի մասին ելոյթ ունեցաւ միութեան վարչութեան անդամ Մարտիրոս Օհանջանեանը:

Յոբելեարի աշխատակիցներից ու գրչակիցներից յուշերով ու դրւատանքով արտայայտւեցին Ալմինը, Ռուբէն Աւագեանն ու Տիգրան Պօղոսեանը:

Նկատի ունենալով Նազար Շահվերդեանի ուսուցչական վաստակը պատշաճ ասմունքներով ելոյթ ունեցան շնորհալի պատանիներ Նոյ Նազարեանը, Էջմին Յարութիւնեանը, Սասուն Սարգսեանը եւ Էրեբունի Յարութիւնեանը: Յոբելեարին անակնկալի բերեց իր գրչին պատկանող Մեսրոպ Մաշտոցին նւիրւած գողտրիկ բանաստտեղծութեան արտասանութիւնն իր թոռնիկի՝ փոքրիկ Արեգ Շահվերդեանի միջոցով:

Ընթերցւեց «Ալիք» օրաթերթի խմբագրութեան եւ աշխատակազմի ուղերձը նւիրւած օրաթերթի բազմամեայ աշխատակցին, ով անմնացորդ նւիրումով հասարակ գրաշարից հասել է վերասրբագրչի մակարդակի:

Վերջում խօսք տրւեց Նազար Շահվերդեանին, որ ընթերցեց իր ինքնակենսագրականը՝ համեմւած իր գրչին յատուկ հիւմորով: Ապա ԻԳՄ-ի մակագրութեամբ յուշանւէր յանձնւեց վաստակշատ յոբելեարին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։