Հա

Համայնք

Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2017 14:30

Ռոբերտ Բեգլարեան. «Ամենեւին հայոց լեզւի դասաժամի կրճատում չի ենթադրւում»

Անցնող օրերին կրթական ոլորտին առնչւող խիստ ակներեւ մի հարց մտահոգութեան առարկայ դարձաւ եւ բնականօրէն դրան յաջորդեցին մի շարք արձագանգներ:

Խօսքը վերաբերում է այն ոչ-պաշտօնական յայտարարութիւններին, ըստ որոնց՝ կրօնի դասաժամերի մէկժամեայ յաւելում է նախատեսւել ի հաշիւ հայոց լեզւի դասաժամի՝ աւելի յստակ այդպիսով ենթադրւում էր հայոց լեզւի դասաժամից մէկ ժամ զեղչում:

«ԱԼԻՔ» - Անցնող օրերին կրթական ոլորտին առնչւող խիստ ակներեւ մի հարց մտահոգութեան առարկայ դարձաւ եւ բնականօրէն դրան յաջորդեցին մի շարք արձագանգներ:

Խօսքը վերաբերում է այն ոչ-պաշտօնական յայտարարութիւններին, ըստ որոնց՝ կրօնի դասաժամերի մէկժամեայ յաւելում է նախատեսւել ի հաշիւ հայոց լեզւի դասաժամի՝ աւելի յստակ այդպիսով ենթադրւում էր հայոց լեզւի դասաժամից մէկ ժամ զեղչում:

Բնականօրէն հարցը չէր կարող մտահոգութեան առիթ չլինել եւ ելնելով հարցի կարեւորութիւնից, այն առաւել յստակեցնելու մտայնութեամբ դիմեցինք Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանին: Բայց մինչ մանրամասներին անդրադառնալը յաւելենք, որ հինգշաբթի օրը երեկոյեան, Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կայացել է հանդիպում Կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ, որտեղ բնականաբար օրւայ գլխաւոր թեման առգոյ հարցի քննարկումն է եղել:

Պարոն Բեգլարեանը արդէն այսօր առաւօտեան մեզ հետ հեռախօսազրոյցում նշեց, որ հարցը ըստ էութեան այլ կերպ է բարձրացւել: Ըստ նրա՝ ելնելով այն իրականութիւնից, որ տարբեր օղակներում թէ՛ հայոց լեզուն, եւ թէ՛ կրօնի դասաւանդումը նոյն ուսուցչի կողմից էր իրականացւում, այս տարի ելնելով Սրբազան Հօր հայեցողութիւնից, որպէսզի կրօնի դասաւանդումը լինի աւելի նպատակաուղղւած, արդիւնաւէտ եւ չափորոշիչներով աւելի բարձր, թեմիս առաջնորդը Կրթական խորհրդի հետ համախորհուրդ յանգել է այն եզրայանգման, որ կրօնական գիտելիքներին լաւագոյնս տիրապետող անհատներ, ովքեր կարող են դասաւանդել դպրոցներում, գործուղւեն ուսուցման ոլորտ, եւ թեմակալ առաջնորդը արդէն իսկ նոր թեկնածուներ է ներկայացրել Կրթական խորհրդին: Ինչպէս արդէն նշւեց, փաստօրէն նոր ուսուցիչներով արդէն համալրւում է ոլորտը եւ բնականաբար, Կրթական խորհուրդը կարիք ունէր նոր վերադասաւորումներ իրականացնելու, ինչը ենթադրում էր, որ նախկին փորձից ելնելով, երբ եղել են պատեհ առիթներ, անհրաժեշտութեան թելադրանքից ելնելով՝ կրօնական դասաժամերին հայոց լեզու դասաւանդելու կամ հակառակը՝ դասաժամը կրօնական դասաւանդման յատկացնելու, ուստի՝ Կրթական խորհուրդը ձեռնամուխ եղաւ վերադասաւորում տալու հարցին, որտեղ նկատի է առնւել նաեւ բիւջետային վերադասաւորման հարցը: Ըստ պարոն Բեգլարեանի՝ կարելի է արդէն յստակ ասել, որ այսուհետեւ աւելի ճշգրտօրէն կը վերահսկւի դասաժամերի վերաբաշխումը, հետեւաբար ոչ հայոց լեզւի դասաժամերից է պակասելու, եւ ոչ էլ կրօնի: «Այստեղ միայն մի նրբութիւն կայ,- նշեց ատենապետը,- քանի որ ինչպէս նշեցինք՝ նոր ուսուցիչներով է համալրւում ոլորտը, ուստի վերադասաւորման արդիւնքում հնարաւոր է, որ ուսուցիչը գործուղւած դպրոցից բացի, մի այլ դպրոցում եւս դասաժամեր ունենայ»:

Ի վերջոյ, յստակ տեղեկացւում է, որ որեւէ դասաժամ չի պակասելու, խօսքը միայն վերադասաւորման նշւած խնդրի շուրջ է ծաւալւել,- եզրակացրեց պրն. Բեգլարեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։