Հա

Համայնք

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 12:00

Խաչվերացի տօնի առիթով պատարագ, թափօր Անդաստան եւ աւանդական ռեհանի օրհնութիւն «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռի շրջափակում

Տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, թւականիս կիրակի 17 սեպտեմբերի յետմիջօրէի ժամը 4:30-ին, «Արարատ» Մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագը: Պատարագը մատուցեց արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը: 

«alikonline.ir» -  Տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, թւականիս կիրակի 17 սեպտեմբերի յետմիջօրէի ժամը 4:30-ին, «Արարատ» Մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագը: Պատարագը մատուցեց արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Կանուխ ժամերից արդէն հաւատացեալները ուղղւել էին դէպի մատուռ, եւ այդ առիթով մատռան շրջափակը ողողւել էր հաւատացեալներով եւ ուխտաւորներով: Պատարագին նախագահեց եւ յաւոր պատշաճի քարոզեց առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը: Արարողութեանը ներկայ էին նաեւ քահանայ հայրեր:

Օրւայ շարականի՝ «Որ զանառատ բազուկս քո ի խաչին տարածեցիր, Քրիստոս Աստուած մեր, եւ նշան յաղթութեան ետուր մեզ, սովաւ զկեանս մեր պահեա» համարից քաղւած բնաբանից մեկնելով՝  Սրբազան Հայրը խօսեց Խաչի պատմականի եւ նրա սրբազան խորհրդի մասին եւ թէ ինչպէս դա որպէս «զոհասեղան» իր վրայ ընդունելով աստւածային անմեղ Գառան՝ Քրիստոսի մարմնի պատարագումն ու անգին արեան հեղումը, նա Քրիստոսի զոհագործութեամբ եւ փրկագործութեամբ համայն հաւատացեալների եւ մարդկանց համար դարձաւ յաղթանակի, փառքի, զօրութեան, կեանքի, պաշտպանութեան ու առաջնորդութեան նշան, իսկ հայերիս համար եւս առաւել՝ պարծանքի եւ հպարտութեան, վերականգնութեան ու ազատութեան, յարութեան, յաւերժութեան, անմահութեան ու յաւիտենական կեանքի կնիք եւ խորհրդանիշը:

«Ս. Խաչի առջեւ ծնկի գալով երկրպագում ենք, հաւատով այն մեր կրծքերի վրայ ենք կախում, մեր երեսն ենք խաչակնքում, դրանով զօրացած՝ վկայում ենք մեր հաւատի հիմնադիր՝ Քրիստոսի մեր սիրոյն յանձն առած զոհողութիւնը, խաչի ճամբով մեզ փրկելը, նրա անսահման սէրը, ներողամտութիւնը, խոնարհութիւնը, զոհողութիւնն ու ինքնուրացութիւնը, որով յատկանշւելու է նաեւ իւրաքանչիւր քրիստոնեայ հաւատացեալի կեանքը»,- ասաց Սրբազան Հայրը: Նա իր քարոզում անդրադարձաւ նաեւ քառաթեւ խաչի իմաստների մասին եւ աւարտին էլ աղօթքով Աստծուց հայցեց Ս. Խաչի պաշտպանութիւնն ու զօրութիւնը հայ ազգի բոլոր զաւակների համար:

Պատարագի աւարտին մատուռի կողքին բուրումնաւէտ ռեհաններով զարդարւած սեղանի շուրջ կատարւեց երեկոյեան հանդիսաւոր անդաստան թափորը, որի ընթացքին նաեւ տեղի ունեցաւ աւանդական ռեհանի օրհնութիւնը:

Վերջում Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Ս. Խաչ մատուռի յանձնախումբը կազմակերպել էր համեստ ընդունելութիւն ներկայ հաւատացեալների համար:

Յարակից Հրապարակումներ

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը

    Շաբաթ 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը։

  • Այցելութիւն «Քահրիզաք» բարեսիրական կենտրոն
    Այցելութիւն «Քահրիզաք» բարեսիրական կենտրոն

    Թւականիս չորեքշաբթի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի «Քահրիզաք» բարեսիրական կենտրոնի տնօրինութեան հրաւէրով, Թ. Հ. Թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի «ԿՕՄ»-ի 7 անդամները, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ արժանապատիւ քահանահայրեր՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի ու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի այցելեցին սոյն կենտրոն:

  • Խաչվերաց տօնի առթիւ Ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայում
    Խաչվերաց տօնի առթիւ Ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայում

     

    Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինը՝ Խաչվերացը, ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակի՝ 2017 թւականի սեպտեմբերի 17-ի առաւօտեան։ Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի նախկին առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ով ներկայիս առաջնորդում է Կանանդայի հայոց թեմը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

  • Սեպտեմբերի 21-ի առիթով. Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի եկեղեցիներում
    Սեպտեմբերի 21-ի առիթով. Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի եկեղեցիներում

    այաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի՝ սեպտեմբերի 21-ի առիթով երէկ՝ սեպտեմբերի 22-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք: 

  • Խաչվերացի տօնի եւ ռեհանզարդ խաչով անդաստանի աւանդութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում
    Խաչվերացի տօնի եւ ռեհանզարդ խաչով անդաստանի աւանդութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում

    Սեպտեմբերի 17-ին Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։