Հա

Համայնք

Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 10:50

Սեպտեմբերի 21-ի առիթով. Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի եկեղեցիներում

այաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի՝ սեպտեմբերի 21-ի առիթով երէկ՝ սեպտեմբերի 22-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք: 

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի՝ սեպտեմբերի 21-ի առիթով երէկ՝ սեպտեմբերի 22-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք: Տեղեկացնում է «Ալիք»-ի թղթակից Կ. Դաւթեանը:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում, կրօնական արարողութիւնը նախագահեց եւ քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը:

Կրօնական արարողութեանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը իր տիկնոջ՝ Անահիտ Թումանեանի հետ, դեսպանութեան աանձնակազմը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

Քարոզի ընթացքում Սրբազան Հայրն ողջունելով Հայաստանի վերանկախացման 26-րդ տարեդարձը, ցանկացաւ Հայաստանի եւ Արցախի օրաւուր վերելքը բոլոր ասպարէզներում:

Հանրապետական մաղթանքից  եւ ՀՀ Եռագոյն դրօշի օրհնման արարողութիւնից յետոյ եկեղեցու երգեցիկ խումբը հնչեցրեց «Մեր Հայրենիք» օրհներգը եւ վերջում Սրբազան Հօր միջոցով  կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն Հայաստանի եւ Արցախի նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Յաւարտ կրօնական արարողութեան՝ օրհնւած դրօշը յանձւեց դեսպանին:

Յարակից Հրապարակումներ

  • Երիտասարդական համագումար
    Երիտասարդական համագումար

    Թւականիս ուրբաթ, նոյեմբերի 24-ին, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում, տեղի ունեցաւ երիտասարդական համագումար՝ «Երիտասարդը դէմ-յանդիման եկեղեցու եւ այսօրւայ տեխնոլոգիային եւ Հայ երիտասարդի առաքելութիւնը յարաբերաբար իր ինքնութեան եւ ազգային պահանջատիրութեան» թեմաներով։ 

  • Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօն 
    Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօն 

    Այս տարի Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն Ընծայման Տօնի առիթով, երկօրեայ ուխտագնացութիւն եւ կրօնական յատուկ արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, նոյեմբերի 20 եւ 21-ին: 

    Երկուշաբթի երեկոյեան, հսկումի արարողութեան նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, իսկ երեքշաբթի, 21 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, Սուրբ եւ Անմահ Պատարագը մատոյց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը

    Շաբաթ 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը։

  • Այցելութիւն «Քահրիզաք» բարեսիրական կենտրոն
    Այցելութիւն «Քահրիզաք» բարեսիրական կենտրոն

    Թւականիս չորեքշաբթի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի «Քահրիզաք» բարեսիրական կենտրոնի տնօրինութեան հրաւէրով, Թ. Հ. Թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի «ԿՕՄ»-ի 7 անդամները, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ արժանապատիւ քահանահայրեր՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի ու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի այցելեցին սոյն կենտրոն:

  • Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ. Միջոցառում՝ նւիրւած սեպտեմբերի 21-ի
    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ. Միջոցառում՝ նւիրւած սեպտեմբերի 21-ի

    Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի վերանկախացման 26-րդ տարեդարձի առիթով Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ «Արարատ» մարզաւանի «Այգեստան»-ում կազմակերպւել էր յատուկ միջոցառում-ընդունելութիւն, որին ներկայ էին Իրանի պետական ու զինւորական ներկայացուցիչները, Իրանում հաւատարմագրւած բազմաթիւ երկրների դեսպաններն ու դեսպանութիւնների դիւանագիտական ներկայացուցիչները, Իսլ. խորհրդարանի հայազգի, ասորի եւ այլ պատգամաւորները, իրանահայ համայնքի երեք թեմերի հոգեւոր ու ազգային իշխանութիւնների, «Ալիք» հաստատութեան ու միութիւնների ներկայացուցիչները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։