Հա

Համայնք

Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 11:00

Սրբազան Հօր պատգամը՝ դպրոցական տարեմուտի առիթով

Շատ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Բարի գալուստ եմ ասում բոլորիդ եւ յաջողութիւն ցանկանում ձեզ: Այսօր դպրոցական տարեշրջանի առաջին օրն է. վստահ եմ, որ շատերդ ուրախութեամբ էք եկել. իսկ տարրական դպրոցի առաջին դասարանի աշակերտները նոր են միանում միւս դասարանցիներին, հետեւաբար հիները նորերին տիրութիւն պէտք է անեն, որովհետեւ մենք բոլորս որպէս հայ դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ մի ընտանիքի ենք պատկանում եւ այդ ընտանիքը մեր ժողովուրդն է:

Շատ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Բարի գալուստ եմ ասում բոլորիդ եւ յաջողութիւն ցանկանում ձեզ: Այսօր դպրոցական տարեշրջանի առաջին օրն է. վստահ եմ, որ շատերդ ուրախութեամբ էք եկել. իսկ տարրական դպրոցի առաջին դասարանի աշակերտները նոր են միանում միւս դասարանցիներին, հետեւաբար հիները նորերին տիրութիւն պէտք է անեն, որովհետեւ մենք բոլորս որպէս հայ դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ մի ընտանիքի ենք պատկանում եւ այդ ընտանիքը մեր ժողովուրդն է:

Վերամուտի այս առաջին պահերին ողջունելով ձեզ, ասում եմ, որ դուք շատ բախտաւոր էք, որ հայ դպրոց էք յաճախում, որովհետեւ հայ դպրոցը լաւ աշակերտի երկրորդ տունն է: Մաղթում եմ, որ ձեր ուսումնառութեան բոլոր տարիները անցկացնէք հայ դպրոցում:

Հայ դպրոցը բոլորիս համար այն վայրն է, որտեղ մենք կապի մէջ ենք լինում մեր անցեալի հետ մեր լեզւի, կրօնի եւ պատմութեան ճանաչումով. հետեւաբար իմ փափագն ու թելադրանքը սիրելիներ այն է, որ ամբողջական սիրով ու նւիրումով սովորէք ձեր բոլոր դասերը, բայց յատկապէս ձեր լեզուն, կրօնն ու պատմութիւնը:

Դաւիթ մարգարէն ասում է.-

«Ո՛վ Տէր, քե՛զ ապաւինեցի. թող բնաւ ամօթով չմնամ:

Արդար ես դու, ազատի՛ր ինձ:

Դու ես իմ ապաւէնն ու ամրոցը,

Դու ինքդ առաջնորդիր ինձ ու պաշտպանի՛ր,

Որպէսզի քո անունը փառաւորւի»: (Սղ. 31:1-3)

Այո՛, սիրելի փոքրիկներ, այնպէս, ինչպէս մեր ծնողները սիրում ու տիրութիւն են անում մեզ, այնպէս էլ Աստւած սիրում եւ առաջնորդում է մեզ, երբ մենք լսենք իր ձայնը, երբ կարդանք իր խօսքերը, քանի որ իր խօսքերը լոյս են տալիս եւ լուսաւորում մեր ճանապարհը. «Խօսքդ ճրագ է քայլերիս, լուսաւորող՝ ճամբաներիս», ասում է Դաւիթ մարգարէն:

Աստծու խօսքով զօրացած, երբ սովորենք մեր դասերը, լսենք մեր ծնողների եւ ուսուցիչների, տեսուչի եւ փոխտեսուչի խրատներն ու թելադրութիւնները վստահ եղէք, որ մենք կը լինենք յաջող ու աշխատասէր աշակերտ-աշակերտուհիներ:

Կրկին անգամ ողջունում եմ ձեզ բոլորիդ, շնորհաւորում ձեզ դպրոցական վերամուտի առիթով եւ մաղթում ու աղօթում, որ այս տարին ձեզ համար լինի առաւել յաջողութեան եւ յարատեւ աշխատանքի տարի:

Աստւած օրհնի ձեզ, ձեր դպրոցը, ծնողներին ու դպրոցի ողջ աշխատակազմին:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սեպտեմբեր 2017
Թեհրան

Յարակից Հրապարակումներ

  • ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան
    ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան

    Երէկ` դեկտեմբերի 12-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը, որին մաս էին կազմում ԱԺ պատգամաւորներ՝ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

  • Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն
    Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն

    Երէկ՝ դեկտեմբերի 9-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանանում գտնւող իրանահայ երեք թեմերի պատւիրակները, թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը: 

  • Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը
    Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը

    Մեծապէս սխալ եւ անարդար այս որոշումի դէմ մենք մեր բողոքի եւ դատապարտութեան ձայնն ենք բարձրացնում, որովհետեւ ե՛ւ իսլամութեամ համար ե՛ւ քրիստոնէութեան համար անընդունելի որոշում է սա, քանի որ Երուսաղէմը իբրեւ միաստւածեան կրօնների կենտրոն անբաժան մասն է կազմում Պաղեստինի: 

  • Սրբազան Հայրն ընդունեց Ուկրայինայի դեսպանատան աշխատակազմին
    Սրբազան Հայրն ընդունեց Ուկրայինայի դեսպանատան աշխատակազմին

    Կիրակի 3 դեկտեմբերի, 2017 թ.-ի առաւօտեան Ուկրայինայի դեսպանը, դեսպանատան աշխատակազմի հետ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, աղօթք հայցելու իրենց նահատակների հոգիների եւ ընդհանրապէս աշխարհի խաղաղութեան համար:

  • Խորհրդակցական հանդիպում
    Խորհրդակցական հանդիպում

    Շաբաթ, դեկտեմբերի 2, 2017 թւի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, Թեհրանում ժողովրդական միջոցառումներից նկարահանող հայ լուսանկարիչների հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։