Հա

Համայնք

25/09/2017

Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ընտանիքի միասնական արշաւ՝ Բումեհէնում

Թւականիս երկուշաբթի սեպտեմբերի 11-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի եւ նոյն եկեղեցու Եկեղեցասէր Կանանց միութեան համագործակցութեամբ, Թեհրանի արւարձաներից՝ Բումեհէն քաղաքում տեղի ունեցաւ մէկ օրեայ արշաւ, եկեղեցու ընտանիքի անդամների համար:

Թւականիս երկուշաբթի սեպտեմբերի 11-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի եւ նոյն եկեղեցու Եկեղեցասէր Կանանց միութեան համագործակցութեամբ, Թեհրանի արւարձաներից՝ Բումեհէն քաղաքում տեղի ունեցաւ մէկ օրեայ արշաւ, եկեղեցու ընտանիքի անդամների համար:

Սոյն միջոցառման ներկայ էին նաեւ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Տիրամայրը եւ արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը:

Կազմակերպւած միջոցառման ընթացքում տեղի ունեցան տարբեր խաղեր ուրախ մթնոլորտում, եկեղեցու ընտանիքի անդամների մասնակցութեամբ:

Այդ օր նշւեց նաեւ կիրակնօրեայ աշակերտուհիներից՝ Վենեթա Ղեւոնդեանի ծննդեան տարեդարձը եւ վերոյիշեալ այգու տիրոջ՝ պրն. Տիգրան եւ իր կնոջ՝ տկն.  Ծաղկուշ Մանուկեանների  ամուսնութեան 50 ամեակը, որոնք այդ օր ուրախութեամբ հիւրասիրեցին Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ընտանիքին,  ներկաներին տրամադրելով բոլոր յարմարութիւներ:

Օրւայ սիրոյ ճաշի ընթացքում, որպէս սեղանապետ, իր պարտականութիւնը կատարեց Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը: Ճաշի ընթացքին եղան երգողներ եւ ասմունքնողներ:

Վերջում առաջնորդ Սրբազանը գնահատեց Տ. Կոմիտաս քահանային, իր հոգատար վերաբերմունքի եւ ծառայութեան համար, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդին եւ նոյն եկեղեցու Եկեղեցասէր Կանանց միութեան Վարչութեան, կազմակերպած ծրագրի համար, նաեւ ներկայ կիրակնօրեայ աշակերտութեանը:

Սրբազան Հայրը խօսեց նաեւ աշակերտների հետ եւ հրաւիրեց նրանց որ միշտ լինեն եկեղեցու մէջ եւ ծառայեն Հայաստանեաց Առաքելական Ս. եկեղեցուն, որպէս սպասաւորներ: Սրբազանը շարունակելով իր խօսքը ասաց. «շուտով Թեհրանի եկեղեցիներում, ներառեալ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կը կատարւեն դպիրների, կիսասարկաւագների եւ սարկաւագների ձեռնադրութիւն, որը խթան եւ քաջալերանք պիտի հանդիսանայ ձեռնադրեալներին հոգեւոր կեանքի աշղուժացման եւ վերելքի»:

Վերջում Սրբազան Հայրն իր գնահատանքն ու շնորհակալութիւնն ուղղեց այգետիրոջ՝ տէր եւ տկն. Տիգրան եւ Ծաղկուշ Մանուկեաններին:

Արբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդ

Image Gallery

{gallery}42308{/gallery}

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։