Հա

Համայնք

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 09:30

Մեծարման եւ գնահատման երեկոյ «Սրբազան պաշտպանութեան» թանգարանում

Հինգշաբթի, սեպտեմբերի 28-ին «Սրբազան պաշտպանութեան» թանգարանի պատասխանատուների հրաւէրով եւ նոյն թանգարանի վայրում կայացաւ պարտադրեալ պատերազմում զոհւած նահատակների մի խումբ ընտանիքների գնահատման երեկոյ:

Հինգշաբթի, սեպտեմբերի 28-ին «Սրբազան պաշտպանութեան» թանգարանի պատասխանատուների հրաւէրով եւ նոյն թանգարանի վայրում կայացաւ պարտադրեալ պատերազմում զոհւած նահատակների մի խումբ ընտանիքների գնահատման երեկոյ:

Այս ընտանիքները թանգարանին էին յանձնել իրենց նահատակ զինւորներից մնացած իրեր, փաստաթղթեր եւ լուսանկարներ:

Ծրագրին առանձին հրաւէրով ներկայ էին Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, 12 հայ նահատակ զինւորների ընտանեկան պարագաներ, Թ. Հ. Թ. Հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ներկայացուցիչները:

Ծրագրում ելոյթ ունեցան թանգարանի տնօրէն՝ սարդար Խազրային, «Հազրաթ Ռասուլալլահ» բաժնի հրամանատար՝ սարդար Քոսարին եւ այլ անհատներ, ապա գնահատագրերի յանձման ժամանակ, բեմ հրաւիրւեցին հայ նահատակ զինւորների ընտանիքների ներկայացուցիչները, որոնց յանձնւեցին համապատասխան գնահատագրերը:

ԻՐԱՆ-ԻՐԱՔ ՊԱՐՏԱԴՐԵԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅ ԱՆՁՆՈՒՐԱՑՆԵՐԻ
ԱՐԺԷՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

 

Լուսանկարները՝ Ժենիա եւ Ժուաննա Աւետեաններից

Յարակից Հրապարակումներ

  • Թաւրիզահայ Վահիկ Բենոյեան պարգեւատրւեց Սբ. Թադէի վանքին մատուցած ծառայութեանց համար
    Թաւրիզահայ Վահիկ Բենոյեան պարգեւատրւեց Սբ. Թադէի վանքին մատուցած ծառայութեանց համար

    Երկուշաբթի, 9 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Սբ. Թադէի վանքի ուխտագնացութեան աշխատանքներին մասնակցած կառոյցների եւ կամաւորների գնահատման երեկոյի շրջագծից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան յատուկ գնահատանքի գիրով պարգեւատրեց Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի նախկին անդամներից Վահիկ Բենոյեանին: 

  • Թաւրիզում գնահատանքի արժանացան՝ Իրանի եկեղեցիների պահպանութեան հիմնարկի նւիրեալները
    Թաւրիզում գնահատանքի արժանացան՝ Իրանի եկեղեցիների պահպանութեան հիմնարկի նւիրեալները

    Երկուշաբթի, 9 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզում կայացած յատուկ գնահատման երեկոյի ընթացքին, նւիրւած Սբ. Թադէի վանքի ուխտագնացութիւնը կազմակերպած բոլոր մարմիններին եւ անհատներին, գնահատանքի արժանացան Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական հիմնարկի տնօրէն Շերլի Աւետեանը եւ նրա գործընկերներ՝ Կարէն Մկրտիչեանը եւ Ալէն Գրիգորեանը:

  • «Սրբազան պաշտպանութեան» թանգարանի ներկայացուցիչներն՝ ազգային առաջնորդարանում
    «Սրբազան պաշտպանութեան» թանգարանի ներկայացուցիչներն՝ ազգային առաջնորդարանում

    Հանդիպմանը, նախ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, ապա ելոյթ ունեցաւ թանգարանի ընդհանուր պատասխանատու՝ Սարդար Խազրային, որը կարեւորելով 8-ամեայ պարտադրեալ պատերազմում զոհւածների, ազատորդիների եւ անձնուրացների մեծարման խնդիրը պատրաստակամութիւն յայտնեց այդ ուղղութեամբ բազմակողմանիօրէն համագործակցել իրանահայ համայնքի հետ: 

  • Կը վերադառնա՞ն արդեօք Մարիամի զաւակները
    Կը վերադառնա՞ն արդեօք Մարիամի զաւակները

    Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ հայ-իրանական մշակութային համտեղութիւնների մասին նկարահանւում է փաստավաւերագրական նոր ֆիլմ:

  • Մեծարւել են հայ նահատակներն ու անձնուրացները
    Մեծարւել են հայ նահատակներն ու անձնուրացները

    Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ, յունւարի 17-ին Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանի ու Զարքէշ քաղաքամասի խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թ. Հ. թեմի անձնուրացների եւ նահատակների արժէքների պահպանման յանձնախմբի համագործակցութեամբ, Սասուն քաղաքամասի «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ հայ նահատակների եւ անձնուրացների մեծարման ծրագիր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։