Հա

Համայնք

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 10:30

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանն այցելեց «Ակունք» կենտրոն

Հոկտեմբերի 2-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը իր տիկնոջ ընկերակցութեամբ այցելեց մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոն: 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 2-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը իր տիկնոջ ընկերակցութեամբ այցելեց մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոն: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Դեսպանին, այցելութեան ընթացքին, ընկերակցում էին դեսպանութեան մշակութային կցորդ Սահակ Եղեազարեանը եւ 3-րդ քարտուղար Ռուդիկ Եարալեանն իրենց տիկնանց հետ միասին:

Կենտրոնի տնօրէն Անգինէ Մարգարեանը նախ բացատրութիւններ տւեց աշակերտութեան աշխատանքների եւ դասագրքերի մասին, ապա այցելուները ականատես եղան կենտրոնում կատարւող տարբեր աշխատանքներին, երգի դասարանին, որտեղ աշակերտ-աշակերտուհիները երգեցին «Մեր Հայրենիք»-ը: Նրանք այցելեցին նաեւ կենտրոնի արհեստանոցը, հետաքրքրւեցին երեխաների դժւարութիւնների եւ առողջութեան մասին, որոնց հակիրճ պատասխանեցին կենտրոնի պատասխանատուները:

Դեսպան Թումանեանը նւէրներ էր պատրաստել, որոնք յանձնւեցին կենտրոնի աշակերտներին: Վերջում կենտրոնի աշակերտ-աշակերտուհիների ձեռքով պատրաստւած մի աշխատանք նւիրւեց դեսպանին:

Յարակից Հրապարակումներ

  • Վիրտուալ այց դէպի՝ «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» թանգարան
    Վիրտուալ այց դէպի՝ «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» թանգարան

    «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» թանգարանի այցելուների համար այսուհետ առցանց տարբերակով՝ հէնց տնից:

  • Այցելութիւններ «Արտակ Մանուկեան» թանգարան
    Այցելութիւններ «Արտակ Մանուկեան» թանգարան

    Թւականիս նոյեմբերի 3 եւ 4-ին Իրան ժամանած Հայաստանի Մատենադարանի մասնագէտներ եւ համալսարանի դասախօսներ՝ Դաւիթ Ղազարեանը եւ Ինեսա Դանէլեանը, ուղեկցութեամբ լուսանկարիչ Նիկոլի, այցելեցին «Արտակ Մանուկեան» թանգարան:

  • Հեռուստամարաթոն՝ նւիրւած «Բերքառատ Արցախ» ծրագրին
    Հեռուստամարաթոն՝ նւիրւած «Բերքառատ Արցախ» ծրագրին

    25-ամեակը բոլորած «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպւող 20-ամեայ անցեալով հեռուստամարաթոնը, որի նպատակն է Հայաստանում եւ Արցախում հրատապ համարւող հարցերի կարգաւորման, ի խնդիր համայն հայութեան նպաստների հաւաքագրումը եւ այդ լաւագոյնս  ծառայեցնելը ի շահ այդ հարցերի, որոնց կարգաւորումը պահանջում է համահայկական մասնակցութիւն:

  • Հայաստանի դեսպանի այցը առաջնորդ Սրբազանին
    Հայաստանի դեսպանի այցը առաջնորդ Սրբազանին

    Երեքշաբթի 21 նոյեմբեր 2017-ի յետ միջօրէին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին, որին ընկերակցում էր դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդական պրն. Սահակ Եղիազարեանը։

  • Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամ հայազգի աշակերտներն այցելել են թուրքիայի խորհրդարան
    Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամ հայազգի աշակերտներն այցելել են թուրքիայի խորհրդարան

    Թուրքիայում հայազգի աշակերտներն առաջին անգամ այցելել են Անկարայում գտնւող Ազգային խորհրդարան, Ստամբուլի Դադեան հայկական վարժարանի սաները Մեջլիս են եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան հայազգի պատգամաւոր Սելինա Դողանի ուղեկցութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։